Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուր, իսկ նրա հայրենի երկրին տիրել էր Իբրահիմ-խանը…

Մելիք֊Մեջլումը խելացի երիտասարդ էր։ Նա շատ լավ էր իմանում, եթե իրանց նախնիքը ունեցել են և պահպանել են Ղարաբաղի լեռների մեջ մի ինքնուրույն հայկական իշխանություն, — այդ եղել է ոչ թե քրիստոնյա թագավորների օգնությամբ, այլ պարսից շահերի շնորհիվ: Այդ էր պատճառը, երբ Աղա֊Մամադ֊խանը անցավ Երասխ գետը և հրավեր կարդաց Ղարաբաղի մելիքներին, խոստանալով, եթե կմիանան իր հետ, նա կոչնչացնե Իբրահիմ֊խանին և կհաստատե նրանց իրանց հայրենական իշխանությունների մեջ,— բոլոր մելիքները մերժեցին շահի հրավերը, միայն Մելիք֊Մեջլումը միացավ նրա հետ։

Պետք է խոստովանվել, որ բացի ընդհանուր շահերից, Մելիք֊Մեջլումը ուներ և իր նեղ անձնական հաշիվները ևս։ Նա հին թշնամի էր Իբրահիմ-խանի հետ. նա նոր թշնամացել էր Հերակլ իշխանի հետ. Աղա-Մամադ֊խանի ձեռքով կամենում էր պատմել, թե առաջինին և թե երկրորդին։

Բայց Շուշի բերդի պաշարումը երկար չտևեց։ Այդ բերդը, որ Ղարարաղի մելիքությունների քայքայմանը պատճառ դարձավ, այժմ նույն մելիքները նույն բերդի միջից պատերազմում էին պարսից շահի դեմ, որը խոստանում էր կրկին վերանորոգեք նրանց վաղեմի իշխանությունը, եթե կթողնեն Իբրահիմ֊խանին և կանցնեն իր կողմը։

Ժամանակ չկորցնելու համար, Մելիք֊Մեջլումը խորհուրդ տվեց շահին թողնել Շուշի բերդի պաշարումը, ասելով, թե ավելի նպատակահարմար կլինի նախ գնալ Թիֆլիսը գրավել, իսկ Շուշին այնուհետև ինքն իրան անձնատուր կլինի։

Աղա-Մամադ֊խանին հավանական երևեցավ Մելիք֊Մեջլումի խորհուրդը, նա իր զորքերի մի մասը թողեց Շուշի բերդի մոտ, իսկ մնացածը իր հետ առնելով, դիմեց դեպի Թիֆլիս։ Նրան առաջնորդում էին Մելիք֊Մեջլումը և Գանձակի Ջավադ֊խանը։

XXX

Աղա֊Մամադ֊խանը դեռ Գանձակից չէր անցեք, Թիֆլիսը արդեն սարսափի մեջ էր գտնվում։ Հերակլը հրավիրեց իր ազնվակներին, որ պատրաստվեն թշնամու առաջը առնելու։ Բայց նրա