Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ութն ամիս թե մելիքները և թե Սարգիս միտրոպոլիտը բանտարկված մնացին։ Վերջը նրանց անմեղությունը հայտնվելով ազատվեցան։

Սարգիս միտրոպոլիտը ազատվեցավ Ներսեսի (վերջը կաթողիկոս) աշխատությամբ։ Բայց այն տանջանքները, որ նա կրեց իր բանտարկության ժամանակ, սաստիկ մաշեցին նրա ծերացած կազմվածքը։ Նա բոլորովին հիվանդ վերադարձավ Թիֆլիսից և նույն հիվանդությունով 1828 թվին վախճանվեցավ։

Սարգսի մահից երկու տարի հետո (1830) Ղարաբաղի մելիքները խնդիրքով դիմեցին էջմիածնի Եփրեմ կաթողիկոսին, որ հանգուցյալի եղբորորդի Բաղդասար եպիսկոպոսը նրա փոխարեն միտրոպոլիտ նշանակվի։ Բաղդասարը կանչվեցավ էջմիածին և նույն տարվա մեջ ստացավ միտրոպոլիտության աստիճան։

Պետք է մի առանձին բախտ համարել, որ այն ժամանակներում, երբ ռուսները տիրեցին Ղարաբաղին և Երևանյան նահանգին, էջմիածնում գտնվում էր Ներսեսի նման մի եկեղեցական, իսկ Գանձասարի վանքում` Բաղդասար միտրոպոլիտը։ Այդ երկուսը իրանց գործունեությամբ բավական նման էին միմյանց, այն զանազանությամբ միայն, որ Ներսեսը ուներ քաղաքական իդեալներ, իսկ Բաղդասարը` եկեղեցական և վանքային բարեկարգության եռանդ։

Եթե չլիներ Բաղդասար միտրոպոլիտը, այսօր Գանձասարի վանքը և Ղարաբաղի մյուս վանքերը չէին ունենա մի քանի հարյուր հազար դեսյատին տարածությամբ վանքային կալվածներ։

Ղարաբաղի մելիքների և Սարգիս միտրոպոլիտի Վրաստանում գաղթած ժամանակ, Ղարաբրաղի վանքապատկան կալվածներն անտեր մնալով, ընկել էին զանազան թուրք բեկերի ձեռքը։ Բաղդասար միտրոպոլիտի մեծ ջանքերին ենք պարտական, որ կարողացավ ազատել և կրկին վանքերի անունով հաստատեք, եթե ոչ կորուսած կալվածների ամբողջը, այլ գոնե նրանց մեծ մասը։

Պատմության դեմ շմեղանչելու համար պետք է խոստովանել և այն, որ Բաղդասար միտրոպոլիտը, որպես առհասարակ մեր բոլոր բարձրաստիճան եկեղեցականները, ուներ և իր թույլ կողմերը։ Այն է, որ իր աղքատ ազգականների — Հասան֊Ջալալյանների վիճակը ապահովելու համար, նրանց օգտին վանքային կալվածներից փոքրիկ բաժիններ հանեց… Այդ բաժիններից իր մասը ստացավ և միտրոպոլիտի վեզիրը:

Բայց այդ բոլոր թուլությունները, համեմատելով այն մեծ