Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մադաթովի մոտ և նրան խիստ նշաանավոր տեղեկություններ հաղորդեցին պարսիկների գործողությունների մասին: Նրանց անունները, կամ ով լինելը մեզ հայտնի չէ:

Մեզ հայտնի է միայն մեկ հայ երիտասարդի անունը, որը այդ միջոցներում թողեց Աբաս-Միրզայի ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ: Բայց նախքան նրա մասին խոսելը, մենք հարկավոր ենք համարում խիստ համառոտ կերպով ցույց տալ, էե որպիսի հայացք ուներ Աբաս-Միրզան իր հպատակ հայերի վերաբերությամբ և ի՞նչ վիճակի մեջ էին նրա ժամանակ հայերը Պարսկաստանում:

Աբաս-Միրզան թեև Նադիրի, Աղա-Մամադ-խանի նման հզոր պատերազմող չէր, բայց խելացի քաղաքագետ էր և երկրի լավ կառավարիչ: Նա այն տեսակ անձնավորություններից էր, որ գիտեր ամեն տեսակ ուժերից օգուտ քաղելը: Իսկ Պարսկաստանի շինության համար մի մեծ ուժ նա տեսնում էր հայերի մեջ: Այդ էր պատճառը, որ նա սկսեց հայերին օրըստօրե բարձրացնել, նրանց լայն ասպարեզ և ընդարձակ արտոնություներ շնորհելով: Նրա ողորմածությունը հայերի վերաբերմությամբ համակրում էր և նրա հայրը, բարի և մարդասեր, Ֆաթալի-խանը, որի թագավորության ժամանակներում Պարսկաստանի հայերը վայելում էին կատարյալ բաղտավորություն:

Որպես Շահ-Աբաս մեծը, մի ժամանակ Պարսկաստանի վաճառակությունը ծաղկեցնելու համար, Սպահանի հայերից առևտրական ընկերությունները և կազմում են ինքը ևս իր սեփական դրամագլխով մասնակցում էր նրանց առևտրական ձեռնարկությունների մեջ, — այսպես էլ Աբաս-Միրզան ուները իր հայ վաճառականները, որոնք գործում էին նրա դրամագլխով:

Եկրի հայ ազկաբնակությունը մահմեդական կառավարիչների հարստահարությունից ազատ պահելու համար նա բարձրացրեց հայոց մելիքների նշանակությունը, նրանց ընդարձակ