Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միրզայի ծառայությունը, եկավ իշխան Մադաթովի մոտ և նրա հետ մեջ քաջություներ գործեց:

Ասրի-բեկի նախապապը, Բայինդուր կամ որպես պարսիկները կոչում էին Բահաթուրը, դեռ շահ սուրթան Հուսեինի թագավորությոան ժամանակ Սյունյանց աշխարհից գնաց Պարսկաստան, և պարսից ծառայության մեջ մտնելով, շահի քաջ և նշանավոր զորավարներից մեկը դարձավ: Հետո Պարսկաստանից զզվելով, եկավ Վրաստան, այստեղ միացավ Դավիթ Բեկի հետ, և գնալով իր հայրենիքը, Սյունյանց ապստամբության պարագլուխներից մեկը դարձավ: Դա մեր «Դավիթ Բեկ» վեպի հերոսներից մեկը՝ Բայինդուր իշխանն է, որն իրան միշտ պարսից թագավորի «բաթմանղլիճ» է կոչվում:

Այդ Բայինդուրի թոռներից մեկն էր Ասարի-բեկը: Նրա պապի քաջագործությունները ավանդությամբ մնացել էին այդ տոհմի մեջ և Ասրի-բեկը դեռ պատանեկության հասակում, հրապուրվելով իր պապի հիշատակներով, թողեց Ղարաբաղը, գնաց Պարսկաստան իր բախտը փորձելու: Համարձակ վայելչահասակ պատանուն հաջողվեց մի ձիարշավի ժամանակ Աբաս-Միրզայի ուշադրությունը դարձնել իր վրա, և մտավ պարսիկ թագաժառանգի արդյուտանտների խումբի մեջ: Հետո զանազան դժվարին դեպքերում իր ցույց տված քաջագործություններով նա ավելի շնորհ գտավ Աբաս-Միրազայի մոտ:

Ղարաբաղի արշավանքի ժամանակ Ասրի-բեկը գտնվում էր թագաժառանգի թիկնապահների խումբի մեջ: Այդ միջոցին Աբաս-Միրզան հանձնեց նրան մի վտանգավոր ծառայություն, որը իր ամենամտերիմ պաշտոնյաներին միայն կարող էր հավատալ: Անդրկովկիասյան մահմեդականերին ռուսների դեմ ապստամբեցնելու համար Աբաս-Մրազան գրել է շրջաբերական թղթեր զանազան խաների, բեկերի և ազդեցություն ունեցող անձինքների անուններով.—այդ թղթերը հանձնեց ճարպիկ Ասրի-բեկին տեղ հասցնելու համար: Նա մի ընդարձակ շրջան պիտի գործեր Թալիշի, Բաքվի, Դերբենդի, Շիրվանի և Շաքիի գավառներով, իսկ հետո պիտի անցկենար դեպի Դաղստանի կողմերը: Բայց Ասրի-բեկը քրիստոնյա ռուսների շահները գերադասելով պարսիկների շահերից, դավաճանեց իր տիրոջը: Նա Աբաս-Միրզայի թղթերը փախանակ իրանց նշանակած տեղը հասցնելու, ուղղակի դիմեց Գանձակ և բոլորը հանձնեց իշխան Մադաթովին: Թե որ աստիճան ծանրակշիռ նշանակություն ուներ ռուսների համար մի այդպիսի