Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբրահամ Բեկնազարյանցը 153 տարի չապրեր, չէր կարող ականատես լինել բոլոր անցքերին, որ գրել է «Գաղտնիք»-ի մեջ[1]: Այդ 153 տարվա շրջանակի մեջ ամփվում է Ղարաբաղի մելիքների ամբողջ պատմությունը, սկսյալ Պետրոս Մեծի օրերից մինչև 1828 թվի վերջին ռուս-պարսկական պատերազմը, երբ Ղարաբաղի մելիքները դադարում են ռուսաց արշավաններին մասակցել և երբ Աբրահամ Բեկնազարյանցը հարկավոր չէ համարում ավելի ապրել-մեռնում է…… և պատմությունը գոցվում է…

Ոչ սակավ հետաքրքիր է որդու՝ Ապրես Բեկնազարյանցի, կյանքի երկարությունը։ Մակար վարդապետը պարգևել է նրան այնքան տարիներ, որ հասցրել է մինչև իր ժամանակը, 1881 թվականը, որպեսզի նա միջոց ունենա «Գաղտնք»-ը յուր ձեռքով հանձնել հայր սուրբին։ Այդ թվականից հետո անհետացրել է խեղճին…

Որդի Բեկնազարյանցի ծննդյան տարեթիվը գնելու համար դարձյալ պետք է այլ փաստերի դիմել. որոշ հիշատակության չկա գրքի մեջ:

1795 թվին տեսնում ենք նրան՝ յուր ուսումը իրանց գյուղի քահանայի մոտ ավարտած, Եղիշեն և քերականությունը սովորած, մի աշխույժ և անվախ պատանի, գտնվում է յուր հոր քաջերի թվում, որ կռվում էին Աղա-Մամադ-խանի զորքերի հետ, երբ նա պաշարել էր Շուշի բերդը (եր.16-37):

Եթե նա այդ ժամանակ 20 տարեկան լիներ, ուրմն ծնվել է 1775 թվին: Մինչև 1881 թիվը այդ մարդը դեռ կենդանի էր: (Գուցե այժմ ևս կենդանի է): Այդ թվականում հայտնվեցավ նա Մակար վարդապետի մոտ և յուր ձեռքով հանձնեց նրան «Գաղտնիք»-ը: Որրեմն ապրել է նա 106 տարի, դարձյալ մի պատկառելի հասակ: Այդ հասակում 15 հազար ոսկի յուր հագուստի ծալքեթի մեջ թաքցրած, մուրացկանի կերպարանքով ցուպը ձեռին, ոտով 39 տարի ճանապարհորդել ՝է ամբողջ Տաճկական Հայաստանը,

  1. Յուր ճանապարհորդական նկարագրունների մեջ, մի տեղում (եր.308) Ապրես Բեկնազայանցը ասում է. «Պետք չէ մոռանալ որ շատ վանքերում, քաղաքներում և գյուղերում զիս Սավրի գեղացի խաչագող կարծելով՝ ցուրտ կերպսվ էին ընդունումև հյուրընկալում»... Զարմանալի նմանություն կա «Գաղանիք»-ի հերոսների և «Խաչագողի հիշատակարանի» տիպերի մեջ: Իմ հոգվածի շարունակության մեջ ես առիթ կունենամ այդ նմանությունը ցույց տալու: Դա ինքնըստինքյան մի պարզ ապացույց է «Գաղանիք»-ի շինծու և մտացածին լինելուն: Ոչ Աբրահամ Բեկնազարյանցը և ոչ դրա որդի Ապրես