Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հենց առաջին իջևանից, Սողանլուխից, Մելիք ֊Մեջլումի[1] միջնորդությամբ, վերադարձնում են կրկին իրենց տեղը — Թիֆլիս, իսկ հետո 229 երեսում, բնակեցնում են միևնույն գերիներին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, նրա շրջակա գյուղերում, Թեհրանում և այլն։ Այլև ի՞նչ գերիներ կմնային այդ տեղերում բնակեցնելու համար, քանի որ բոլորին վերադարձրել էր շահը։

Ահա «Գաղտնիք»֊ի խոսքերը.

«Սողանլու կոչված տեղից, Մելիք֊ Մեջլումի միջնորդու֊թյամբ գերիներից Տփղիս վերադարձան տասն և երկու հազար վրացի և հայ գերվածներ` հանդերձ բոլոր եկեղեցիա֊կան անոթներով և զարդերով» (եր. 169)։

Գերիների թիվը ընդամենը 12 հազար էր։ Այդ թիվը առնված է «Խամսայի մելիքություններից» է, որի մեջ նույնպես 12.000 է նշանակված (եր, 185)։ Իսկ Դուբրովինը նրանց թիվը ավելի պակաս է դնում՝` 10.000։ («Ист. войны и владычества русских на Кавказе», т. Ill, стр. 42).

Այս տեսակ հակասություններ անում են այն հեղինակները, որոնցից մեկը, հայր Բեկնազարյանը— Աղա-Մամադ-շահի զորապետն է և անձամբ մասնակցել է նույն արշավանքին, իսկ մյուսը՝ որդի Բեկնազարյանը ապրել է շահի պալատում և գրել է ժամանակի պատմությունը…

Դ

Այժմ տեսնենք հայր Բեկնազարյանի—Աբրահամի-գործունեությունը Պարսկաստանում։ Քննելով նրան, մենք քննած կլինենք «Գաղտնիք»-֊ը։

Պետք չէ մոռանալ, որ Աղա-Մամադ-շահը, Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո, երբ վերադառնում էր Պարսկաատան, հայր և որդի Բեկնազարյաններին տարավ յուր հետ։

«Շահն հայտնեց մեղքին (Մելիք-Մեջլումին), որ ինքն ստիպված էր փութալ Պարսկաստան և յուր հետ տանել և հայրս և զիս»— այսինքն՝ հայր և որդի Բեկնազարյաններին: (եր. 171)։

  1. Մելիք-Մեջլումը Ղարաբաղի Ջրաբերդ գավառակի մելիքն էր, որ վիրավորված լինելով վրաց Հերակլ թագավորից, առաջնորդեց Աղա-Մամադ-շահին Թիֆլիսի արշավանքի ժամանակ