Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ հարցը պարզելու համար ես հարկավոր եմ համարըմ բերել «Խամսայի մելիքություններից» մի քանի քաղվածքներ միևնույն արշավանքի մասին և զուգահեռաբար դնել «Գաղտնիք»-ի պատմածների հետ։

Որովհետև Աղա-Մամադ խանը իր հաղթությունով (Թիֆ. վերաբերությամբ) առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, Ճանապարհին հենց առաջին իջևանում (Սողանլուխում) հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարդիկների համար բաժին հանեն, ասելով.- «Քրիստոնյային պատկանծը քրիստոնային տվեցեք»: Մելիք-Մեջլումի Ձիավրները իրենց լափունջիները տարածեցին գետնի վրա, և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլորը թափեցին նրանց յափունջիների վրա: Մելիք Մելջումը այդ բոլորը ետ ուղարկեց Թիֆլիս: («Խամսայի մելիքությունները», եր. 186):

«Շահը շնորհեց Մելիք Մելջումին այդ երեք արտոնությունները, կարող է անարգել կերպով ելևմուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի, արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի» («Խամսայի մելիքությունները, եր, 186»):