Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղվաններից։ Այլևս ի՞նչ հարկ կար, որ Աղա-Մամադ֊-շահը իր զգույշ ձեռքը մխեր օձերի բույնի մեջ…

Բայց մի անցք շտապեցրեց Աղա-Մամադ-շահին, Թիֆլիսի ավերումից հետո թողնել Շուշի բերդը և շտապել Պարսկաստան։

Այդ անցքը ոչ թե Ղանդահարի և Հերաթի ապստամբություններն էին, այլ Բուխարայի թաթարների հարձակումները Աղա–Մամադ-֊շահի նոր հիմնած պետության սահմանների վրա։ Եթե Մակար վարդապետը գիտենար այդ, տարակույս չկա, որ նա Աբրահամ Բեկնազարյանին այլևս Աղվանիստան չէր ուղարկի, այլ Բուխարա կուղարկեր թաթարներին զսպելու համար։

Թաթարներին պատմելու նպատակով սկսված արշավանքը Աղա֊-Մամադ-շահը սքողեց Խորասանի ուխտագնացության պատրվակով։ Այդ պատրվակի ներքո թաքնված էր մի այլ նպատակ ևս, այն է` ձեռք բերել Նադիր֊-շահի գանձերը, որ դեռևս մնացել էին նրա ժառանգների մոտ։

Այդ էր պատճառը, որ Թիֆլիսից Պարսկաստան վերադառնալուց հետո, նա անմիջապես դիմեց դեպի Խորասան։

Դեռ կենդանի էր կուրացյալ Շահ-֊Ռուխը` Նադիր-֊շահի թոռը, երբ Աղա-Մամադ-շահը հասավ Խորասանի սրբազան քաղաքը, Մաշհադ, դժբախտ թագավորը դիմավորեց նրան և, նրա ձեռքիդ բռնելով, տարավ իմամի սրբավայրը։ Այստեղ Աղա-֊Մամադ-շահը յուր աղոթքը կատարելուց հետո, սկսեց Շահ֊-Ռուխից պահանջել Նադիր֊-շահի գանձերը։ Ծերունի թագավորի բոլոր աղաչանքներն ապարդյուն եղան ամոքելու Աղա-Մամադ-֊շահի ագահությունը։

Նա սկսեց սարսափելի չարչարանքներով տանջել նրան։ Յուր անգթությունը այն աստիճանի հասցրեց, որ դրեց Շահ֊-Ռուխի գլխին մի պսակաձև շրջանակ և նրա մեջը հալած արճիճ լցնել տվեց։ Այսպխսով ստացավ նա այն խոշոր հակինթը[1], որ մի ժամանակ զարդարում էր վրանգղեբայի թագի ճակատը, և որը բերել էր Նադիր֊շահը Հնդկաստանից։ Յուր կրած տանջանքներից Շահ֊-Ռուխը և նրա հետ հանգավ ավշարների թագավորության վերջին շառավիղը[2]։

Խորասանից Աղա-֊Մամադ-֊շահը պատրաստվում էր գնալ Բուխարա թաթարներին պատժելու, երբ լսեց, որ ռուսները նոր զորքեր են ուղարկել Անդրկովկաս։ Այնտեղից ուղղակի դիմեց

  1. Այդ նշանավոր հակինթը մինչև այսօր պահվում է պարսից արքունիքում և, որքան հիշում եմ, կոչվում է «դուրի-դարիա» գոհարի ծով։
  2. «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղիդեանցի, Ա. հատ., եր. 214 — 215