Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշի, առանց պատերազմի գրավեց, և այնտեղ սպանվեցավ յուր երկու սպասավորներից (1797 թ.)։

Եվ այսպես Աբրահամ Բեկնազարյանի գործունեությունը Պարսկաստանում սկսվում է մի առասպելից—այն է՝ Աղվանիստանի արշավանքից, որ բնավ պատմական հիմք չունի։ Աղա–Մամադ–շահի օրերում մի այդպիսի արշավանք տեղի չի ունեցել։

Աղվանիստանի արշավանքը տեղի է ունեցել ոչ թե Աղա–Մամադ–շահի օրերում, որ նրա հերոսը երևակայական Աբրահամ Բեկնազարյանը լիներ, այլ նրա հաջորդ Ֆաթալի–շահի օրերում։ Այդ ժամանակ Աղվանիստանի թագավոր Զաման շահը յուր ասպատակություններով սարսափի մեջ էր դրել ամբողջ Հնդկաստանը: Հնդկական թագավորները, մինը մյուսից հետո, ընկնում էին նրա զորության առջև: Եվ որովհետև Զաման շահի տիրապետությունները սաստիկ վնասում էին անգլիացիների շահերին Հնդկաստանում, այդ պատճառով անգլիական քաղաքագիտությունը հաջողեցրեց Թեհրանում Ֆաթալի—շահին յուր զորքերով շարժել դեպի Աղվանիստանի սահմանները, որպեզի Զաման շահը ստիպված լինի թողնել Հնդկաստանը և վերադառնա յուր երկիրը պաշտպանելու պարսիկներից: Այդ արշավանքը կատարելու համար, մի քանի տարի շարունակ, Ֆաթալի—շահը ստանում էր անգլիացիներից օրեկան 1000 թուման ոսկի[1]:

Ո՞ւ ր մնաց Աբրահամ Բեկնազարյանը, որ մինչև անգամ չգիտե, որ յուր 10.000 սարվազով նվաճ Աղվանիստանի տիրապետողները հասարակ խաներ չէին, այլ սարսափելի Զաման շահն էր:

Ֆաթալի—շահի օրերում Բեկնազարյանները դարձյալ շարունակում են մնալ պարսից ծառայության մեջ, բայց թե ինչ է նրանց պաշտոնը,— այդ մասին որոշ հիշատակություններ չկան «Գաղտնիք»—ի մեջ, միայն մի տեղում կարդում ենք հետևյալ մթին խոսքերը.

«Ֆաթալի շահը յուր նախորդի պես սիրեց զիս (որդի Բեկնազարյանին) և հայրս (հայր Բեկնազարյանին): Վերջինս (հայր Բեկնազարյանը), թեև բազմիցս թախանձանոք ազատության (՞) հրաման խնդրեց առաջինից (Ֆաթալի խանից) հայերնիք վերադառնալու, սակայն անկարելի եղավ զայն ստանալը, քանզի Աբաս Միրզան (թագաժառանգը)

  1. «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղիադեանցի, Ռ. հատոր, եր. 222: