Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեկնազարյանի գերեզման չկա այնտեղ, եթե չիներ մի այնպիսի նշանավոր անձի գերեզման չէր մոռացվի։

Համարյա միևնույն ժամանակներում, երր հայր և որդի Բեկնազարյանները Պարսկաստանումն էին, այնտեղ էր և Մեսրոպ Թաղիադյանցը, նախ Թավրիզում, հետո գնաց Սպահան, իսկ այնտեղից Հնդկաստան: Յուր «Պատմություն Պարսից» կոչված գրքի մեջ Թաղիադյանցը խոսում է պարսից վերջին թագավորների ծառայության մեջ հայտնի՝ եղած նշանավոր հայազգի պաշտոնակալների մասին։ Ինշպե՞ս զանցառություն կտար Թաղիադյանցը Բեկնազարյանների նման երևելիներին, որոնք ինչպես ցույց է տալիս «Գաղտնիք»—ը, աղա—Մամադ-շահի, Ֆաթալի-շահի, Աաս-Միրզայի և Մամադ-֊շահի—այդ երեք թագավորների և մի թագաժառանգի ոչ միայն սիրելներն էին, այլ նրանց կառավարության ամենագազանի թելերը իրենց ձեռքում ունեին։

Ես ինքա իբրև պարսկաստանցի, հետամուտ եմ եղել հավաքելու Պարսկաստանում հայազգի պաշտոնակալների կենսագրությանները։ Բայց Բեկնազարյանների անվանը երբեք չեմ հանդիպել։ Եթե այդ անձիքը գոյություն ունենային, իրենց բարձր դիր֊քով, անկարելի է, որ բոլորովին անհետ լինեին և ոչ մի հիշատակ չթողնեին Պարսկաստանում։

Նույնիսկ «Գաղտնիք»-ի մեջ Բեկնազարյանները պատած են մի տեսակ անթափանցիկ մռայլով, և պարզ չի երևում, թե այդ մարդիկը ի՞նչ պաշտոն էին վարում պարսից թագավորների Դռանը։ Հայրը զինվորական է։ Բայց զինվորականները, ինչպես ամեն պետության մեջ, նույնպեա և Պարսկաստանում, զանազան աստիճաններ ունեին։ Արդյոք հայր Բեկնազարյանը սուլթան էր, յավար էր, սարհանդ էր, սարթիփ էր, միրփանջ էր, սրփահ-սալար էր,—ի՞նչ էր, դրանք են պարսից զինվորական աստիճանները։ Նա մինչև անգամ խանության տիտղոս չունի: Բայց հանկարծ տեսնում ենք նրան 10,000 զինվորների հրամանատար… Որդի Բեկնազարյանը պարսից շահերի «գաղտնի նամակագիր է»: Ի՞նչ է նշանակում գաղտնի նամակագիրը։ Այս տեսակ պաշտոն չկա պարսից թագավորների արքունիքում։ Ինչպես ամեն թագավոր, նույնպես և պարսից թագավորը ունի զանազան կոչումներով և զանազան բաժանմունքներով վեզիրներ (մինիստրություններ) և յուրաքանչյուրի պարապմունքը որոշված է: Իսկ Ապրես Բեկնազարյանը միշտ մնում է Ապրես, ոչ մի տիտղոս չէ ստանում, բայց միևնույն