Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, կառավարում է պարսից թագավորների ամբողջ պետական բարձր դիվանը…

Ինչո՞ւ Մակար վարդապետը չէ կամեցել յուր ստեղծած Բեկնազարյաններին մի որևէ տիտղոս տալ։

Շատ պարզ է թե ինչու։ Եթե, օրինակ, Մակար վարդապետը կոչեր Աբրահամ Բեկնազարյանին` «Իբրահիմ-խան-սարթիփ»—գեներալ-Աբրահամ-խան,— իսկ նրա որդի Ապրես Բեկնազարյանին` պարսկական անունովի «Աֆրիս-խան-ամիր-դիվանխանայի-ազամ), այսինքն` Ապրես խա֊ն-պետ—բարձ-֊դիվանի (որպես և համարում է նրան Մակար վարդապետը),— այդ դեպքում Բեկնազարյանները շատ կխոշորանային և աչքի կընկնեին, այնուհետև դժվար կլիներ նրանց թաքցնել։ Իսկ Մակար վարդապետը կամեցել է երկու նպատակի միանգամից հասնել, մի կողմից աշխատել է Բեկնազարյաններին այնպիսի երևակայական պաշտոնների մեջ մտցնել, որ կարողանան «Գաղտնիք»֊-ի համար նյութեր մատակարարել, իսկ մյուս կողմից` աշխատել է նրանց պահել փոքրության մեջ, որ հետո հեշտ լիներ կորցնել նրանց, որ հետքերը չերևան, որպեսզի անկարելի չինի ստուգել, արդյոք այդպիսի անձնավորություններ գոյություն ունեցել են, թե ոչ։

Չնայելով Մակար վարդապետի բոլոր նախազգուշություններին, «Գաղտնիք»-֊ի մեջ անգիտակցաբար սպրդնած են այնպիսի հիշատակություններ, որոնք ոչ միայն երևան են հանում Բեկնազարյանների ով կամ ինչ պաշտոնի տեր մարդիկ լինելը, այլ, միևնույն ժամանակ առաջ են բերում անթիվ հակազդություններ այն բոլոր փայտերի նկատմամբ, որոնց վրա հիմնված է «Գաղտ֊նիք»-֊ը և որոնք այդ գրքի բովանդակությունն են կազմում։

Ժամանակ է լուծելու «Գաղտնիւք»֊-ի գաղտնիքը և ցույց տալու այդ գրքի երևակայական հեղինակների ով լինելը։

Մակար վարդապետը ցանկացել է, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները բնիկ ղարաբաղցիներ լինեն։ Նա որոնել է «Խամսայի մելիքությունների» 347—357 երեսներում նշանակված Պարսկաստանի հայազգի պաշտոնակալների ցուցակը։ Նրանց թվում գտել է երկու ղարաբաղցիների անուններ։ Դրանցից մեկը մի ներքինի է Ֆաթալի-֊շահի կանանոցում, Աղա-Իբրահիմ անունով, իսկ մյուսը` Մամադ-շահի կնքապահն է, Ալլահվելդի ֊բեկ անունով։ Երկուսն էլ քրիստոնեությունն ուրացած և մահմեդականություն ընդունած հայեր են։ Բայց Մակար վարդապետը յուր վրա վստահ լինելով, թե