Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի թափառական գյուղացիների մեջ, երբ այդ ժամանակ նա ամբողջ Ղարաբաղի տերն և իշխանն էր համարվում։ Եվ երբ Ղաբաբաղի նախկին տիրապետող մելիքները, չկարողանալով տանել նրա բարբարոսությունները, արդեն իրանց ժողովրդով սկսել էին գաղթել դեպի օտար երկրներ (եր. 115—116)։

Հետաքրքիրն այն է, որ տվյալ պայմանագիրը գրվում և վավերանում է միևնույն տարվա մեջ (1770 թ. մայիսի 10-ին), երբ այդ մի բուռն «քաջերը» կոտորում են Իբրահիմ-խանի զորքերը և նրան յուր կուսակից հայ մելիքն երի հետ փախցնում են Շուշի բերդը... (համեմատեցեք 65 և 119 երեսները)։

Վերջապես, «քաջերը» ստանում են Իբրահիմ-խանի խոստացած փողերը, հիմնում են Խնածախ և Բալլուջա գյուղերը։ Առաջինի մեջ բնակություն են հաստատում 50 ընտանիքներ, իսկ երկրորդի մեջ` 70 ընտանիքներ։ Ընդամենը` 120 ընտանիք։

Հաշվենք, թե որքան ծախսեց Իբրահիմ-խանը այդ 120 ընտանիքը գաղթեցնելու համար։

Յուրաքանչյուր ընտանիքին տվեց 300 թուման պարսից ոսկի։ Ուրեմն, 120 ընտանիք ստացավ 36.000 ոսկի։ Եթե այդ գումարը վերածենք ռուսաց ռուբլու (յուրաքանչյուր ոսկին Յ1/2 ռուբլի հաշվելով), կստանանք 126.000 ռուբլի։ Այդ գումարով կարելի էր այն ժամանակ (1770 թվին) ամբողջ Ղարաբաղը գնել։

Ցույց տալու համար Մակար վարդապետի թվանշանների փաստական շռայլությունը, ավելորդ չէր լինի մեջ բերել մի փաստ, թե որքան սուղ էր փողը այդ ժամանակներում։

Հիշյալ երկու գյուղերի հիմնվելուց 58 տարի հետո (1882 թվին), երբ համեմատաբար դրամի ավելի առատություն պետք է լիներ, ռուսաց կառավարությունը Պարսկաատանից դեպի Անդրկովկաս գաղթեցրած 8249[1] հայ ընտանիքների վրա, Ղազարոս Լազարյանի ձեռքով ծախսեց ընդամենը 14.000 ոսկի և 400 ռուբլի այն, և այդ գումարը կոմս Պասկևիչը չափազանց էր գտնում[2]։ Ռուսաց կառավարության այդ ժամանակվա դրամական միջոցները հայտնի էին։ Միայն 20 միլիոն կռան պատերազմական

  1. Մակար վարդապետը Պարսկաստանից տեղափոխված հայ գաղթականների թիվը գնում է 26.000 գերդաստան (եր. 382)։ Դարձյալ փավստոսյան չափազանցություն…
  2. Տե՛ս Ղազարոս Լազարչանի 1829 ամի 24 դեկտեմբերի զեկուցումը, որ մատուցած է, կոմս Պասկևիչին, «Նկարագիր գաղթականության հայոց Պարսկաստանե ի Ռուսաստան», եր. 94: Տպված է Մոսկվայում: 1832 ամի: