Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասկացողությամբ այդ բառը չափազանց ուժեղության նշանակություն ունի:

Ուշադրություն դարձրեք 9-ից մինչև 10-րդ մականունների վրա, խոտաճարակներից ընտրված են ամենահզորագույնները,— փիղը և ուղտը, միայն գոմեշը մոռացված է…

11. «Կեծակ-Վանի», նշանակում է Կայծակ Հովհաննես»: Դա կայծակի նման շանթահարում է թշնամու գունդերը և յուր ծանր թրի մի հարվածով թշնամիների գլուխները երկու հավասար մասերի է բաժանում, ոչ ավել, ոչ պակաս (եր. 63)։

12.«Կարկաուտ-Սմալեն» նշանակում է Կարկուտ-Սիմոն։ Դա այն աստիճանի արագաշարժ է, որ յուր հրացանի պնդակները կարկուտի նման թափում է թշնամու վրա (եր. 67)։

Ուշադրություն դարձրեք 11 և 12-րդ մականունների վրա է երկնքի երկու պատուհասներն ևս բաց չեն թողնված—կայծակը և կարկուտը։

13. «Տեով-Գեասպար», նշանակում է Դև Կասպարլ Դևերը թե պարսից և թե հայոց առասպելների մեջ վիթխարի հսկաներ կամ քաջեր են։ «Գաղտնիք»-ի «Տեով—Գասպարը» ունի հաղթանդամ կազմվածք, սա մսոնական ուժ, առյուծական սիրտ, պողպատյա բազուկներ, ևն (եր. 64)։

14. «Նեառոատէով-Աթա», նշանակում է հայր-նեառադև։ Դա հեքիաթների մեջ պատմած դևերի կամ հրեշների յոթնագլխյան թագավորն է։ Իսկական անունը Սահակ է։ «Սա ունի պարթևական հասակ, արտաքո կարգի ուժ, աներկյուղ սիրտս և այլն (եր. 68)։ Դա հետո կոչվեցավ «Քաջահաղթ-Տրդատ» (եր. 278)։

15. «Ազնավուր-Ունան». «Ազնավուր» պարսից այբաժար բառի աղավաղվածը պետք է լինի, որ նշանակում է հրեշավոր, այլանդակ, ճիվաղ։ Իսկ «Ուհան» Հովհաննես անունն է։ Այդ անունը ստանում է նա Երասխ գետի ափերի մոտ կատարած զարմանալի հաղթությունների պատճառով (եր. 65, 66)։

Ուշադրություն դարձրեք 13-ից մինչև 15-րդ մականունների վրա, բոլոր նշանավոր առասպելաբանական հրեշները չեն մոռացված:

16. «Քյալլակեոզ-Աոսւոամ», «քալլագոզ» նշանակում է գագաթի վրա մի հատիկ աչք ունեցող։ Դա թուրքերի առասպելների մեջ համապատասխանում է Հոմերոսի Պոլյուփեմեոս անուն կիկզոպին, որ ճակատի վրա մի հատիկ աչք ուներ և կերակրվում է: