Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոլ, վայրագ, տարապայման քաջ։ Արդյոք այդ «Պելը» սեմեաների առասպելական Բելը կամ ՆբրովթԸ չէ, որ մնացել է մեր ժողովրդի մեջ։— Ճամալ` ավելի ճիշտ Ջամալ թուրքաց անուն է, որ գործ են ածում հայերը։ Բայց այդ Պել-Ճամալը մի զարմանալի տիպ է «Գաղտնիք»-ի մեջ։ Մակար վարդապետը տվել է նրան մի երկրորդ անուն ևս — «Արագահաս-Սուրբ-Սարգիս» (եր. 278)։

Ուշադրություն դարձրեք 33-ից մինչև 36-րդ մականունների վյրա, բոլորը գժեր ու խենթեր են... ոչ մի խելացի չկա այդ չորս անունների մեջ...

37. «Տեոնմազ-Բելլու», նշանակում է մեջքը կամ թիկունքը ետ չդարձնող։ Այսպես կոչվում է նա այն պատճառով, որ երբեք առանց հաղթության ետ չէ դառնում կռվի դաշտից (եր.68)։

38. «Պարխամազ-Օսեփ», նշանակում է բաց չթողնող Հովսեփ։ Այդ անունը ատացել է նա, որովհետև մի անգամ յուր ձեռքը ընկած թշնամուն բաց չի թողնի, կոչնչացնե և առավելապես սիրում է կոտորել թշնամու զորապետներին (եր. 69)։

39. «Պողպատ», իբրև մարդու անուն, նշանակում է պողպատյա կամ երկաթյա կազմվածք ունեցող, զենքերից անմխելի։

40. «Քյարփեթյուն-Տետե», — «քալփաթին», նշ. է աքցան կամունելի,— հյուսների կամ դարբինների այն գործիքը, որով մեխ են դուրս քաշում կամ շիկացած երկաթ են բռնում։ «Տետե» ինձ հայտնի չէ, թե որ անվան կրճատվածն է։

41. «Պոխմախ-Սափարի»— «թոխմախ» կոչվում է այն գործիքը, որով պարսիկները ջարդում են հանցավորների գլուխները, դա ահագին երկաթյա մուրճ է, դարբինների մուրճի կամ կռանի նման։

42. «Զնդան-Ավթանդիլ»— «զնդան» կամ ավելի ուղիղ «սընկան», կոչվում է դարբինների սալը, որի վրա երկաթ են կռում։

Իսկ ժողովրդի լեզվում փոխաբերական իմաստով ամրություն է նշանակում։

Ուշադրություն դարձրեք 40֊իր մինչև 42-րդ մականունների վրա, որ ներկայացնում են դարբինների երեք անբաժան գործիքները, միայն փուքսը մոռացված է։

43. «Կաքև-Զաքի», նշ. Կաքավ Զաթարիա։ Դա սուրհանդակի կամ փայակի պաշտոն է կատարում, այսպես կոչվում է յուր չափազանց արագընթացության պատճառով։

44. «Ղարա-խան-Յուզբաշի», նշ. Սև խան հարյուրապետ:

45. «Ալբեթյուն-Բատի», ճիշտ ուղղագրությամբ «Ալբեթյուն»