Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէ, այլ «Աֆլաթուն» է: Դա արաբացոց Պլատոնն է, մի հրաշագործ բժիշկ և փիլիսոփա: Բայց արևելյան ազգերի, մեջ, նույնպես և հայոց մեջ փոխաբերական իմաստով «աֆլաթուն» բառը հնարագետ, ամեն բանի ճարն ու դարմանը գտնող մարդու նշանակություն ունի: «Բատի» Բաղդասար անվան կրճատվածն է: Այդ բոլոր այլանդակ մականուներով մեջ միայն սատանան էր պակաս, այն ևս չէ մոռացել Մակար վարդապետը-ահա և սատանան: 46. «Շենթյան-Թյունին», նշ. սատանա Հարյություն: Դա ուրիշ անուններ ևս ունի. «այր Ամբակում», «Ամբակում մարգարե» են: «Շեյթան-թյունի» «գաղտնքի»-ի նյույն տիպը է, ինչ որ քավոր Պետրոսը «խաչագողի հիշատակարանի» մեջ,ամեն ձև ու կերպարանքը ընդունում է, ամեն լեզուներով խոսում է, ամեն տեղ մտնում է առանց ճանաչվաց լինելու: Դա մի քոմելու է, որ ամեն րոպե մի նոր տեսք է ստանում։ Մակար վադապետի վառ երևակայությունը միայն կարող էր այսպես հրեշավոր մականուններ ստեղծել։ «Գաղտնիք»-ը լի է այս տեսակ մականուներով։ Օրինակ, «Քորօղլի-քեշիշ» (քորօղլիքահանա), որ հետո կոչվեցավ «Վարդան Մամիկոյան» (եր․ 278) «քաչալ Սագի», (եր․103), որ նշանակում է սիգապանծ նժույգ Սարգիս, «Տողտաղ-Քյասի» (եր․ 104), որ նշաննակում է վարյենի սագ-Կասպար, «Ճերյան Ծատուր» (եր․118), որ նշանակում է եղջերու Աստվածատուր։ Հոգևորականներն անգամ առանց այս տեսակ մականունների չեն, օրինակ, «Արծիվ-Թադեոս-եպիսկոպոս» (եր.56), «Ալբեթյուն վարդապետը» (եր. 56), «Ասլան-Մահրասա-Մհսրոպ վարդապետ» (եր. 57), «Օղլան-քեշիշ» (եր. 133), այսինքն՝ տղամարդ քահանա, «Քորօղլի-քեշիշ» և այլն, և այլն։ Եթե ժամանակ ունենայի «Գազտնիք»-ի բոլոր ծալքերը քրքրելու, գուցե հարյուրներով կգանեի այս տեսակ անունները, բայց ինչ որ գտա, դասավորեցի և նկատողություններով մատնանիշ արեցի այս անբնական արհեստականություններով վրա, որով կազմված են այդ անունները, և որոնք պարզ ցույց են տալիս իրանց պատմանկան անգոյությունը։ Մի խոսքով, բացի այդ անուններից, որ Մակար վարդապետը առել է «Խամսայի մելիքություններից», մնացյալ համարյա բոլոր անունները այս տեսակ ուռած-փքված մականուներով կեզծյալ անուններն են, որոնք ամենևին պատմական գոյություն չեն ունեցել։