Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բոլորովին գռեհիկ գյուղացիներ, անհայտ ծագումից, ձեռք բերելով մի որևէ վկայական, իրենց տոհմը կապել են այո և այն մելիքի կամ բեկի տոհմի հետ, կրելով նրանց ազգանունները:

Եթե Խնածախի ամբողջ 50 ազնվատոհմ ընտանիքների սերունդները բոլորովին ջնջվեին (որ անկարելի բան է), դարձյալ կգրանցվեին մարդիկ, որ իրենց ժառանգ կհայտնեին, և նրանց տոհմանունները կպահպանեին։ Բայց հիշյալ 50 ազնվական հերոսների և ոչ մեկի ժառանգներն են մնացել թե Խնածախում և թե մի այլ ուրեք։ Իսկ ժամանակները դեռևս այնքան չեն անցել, որ կարող լինեին իսպառ կլանել և անհայտացնել նրանց։ Եվ վերջապես, ի՞նչ եղան այդ «Վիշապների» և «Վիշապազունների» կալվածքները։ Ղարաբաղի մելիքներից և նրանց մոտ ծառայող «Ցուզրաշիներից»[1] չկար մեկը, որ գյուղեր, անտառներ, ընդարձակ կալվածներ չունենար։ Եվ այսօր նրանց սերունդներից շատերը վայելում են հայրական ժառանգությունը։ Իսկ Մակար վարդապետի ստեղծած 60—70 հերոսները, որոնք ամենքը զորապետներ և զորավարներ էին, մնում են առանց որևէ ժառանգության[2]։

Մելիքների տիրապետության դարերում, այնքան պատերազմական փայլուն գործողությունների մեջ, անկարելի էր։ որ Ղարաբաղը նույնպես չունենար յուր հերոսները, որոնց սիրեր ժողովուրդը, որոնց յուր հատուկ տիտղոսը տար ժողովուրդը: Դրանց թիվը շատ չէ, երեք հոգի է միայն-Դալի-Մահրասանը, Թյուլի-Արզումանը և Չալաղան-Յուզբաշին։ Առաջին երկուսի անունները Մակար վարդապետը առել է «Խամսայի մելիքություններից» և մտցրել է յուր յոթանասնից անունների մեջ, իսկ վերջինը չի հիշվում։

Ժողովրդական հերոսները ժողովրդի ավանդությունների մեջ,

  1. Ղարաբաղի մելիքները միայն մեկ զինվորական աստիճան են ունեցել և այդ «յուզբաշի» (հարյուրապետ) աստիճանն է, թեև «յուզբաշին» կարող էր հարյուրից ավելի պատերազմողներ ունենալ յուր ձեռքի տակ։ Բայց Մակար վարդապետի ստեղծել է «հազարապետներ» և այլ զանազան աստիճաններ:
  2. Մակար վարդապետը յուր ծանոթությունների մեջ (եր. 63, 64, 6Տ, 68) անդադար կրկնում է հինգ հասարակ անուններ` Բելլուենց, Եւրուզլուենց, Ջլաենց, Աթոնց, Գյուլ-Օհան,— և խիստ միամիտ կերպով ավելացնում է- Այս մականուններից շատերն ցարդ մնացած են Խնածախում... իսկ ոմանք չեն հիշում, քանզի ժամանակի երկարությունը (ընդամենը 50—60 տարի) ջնջած է հասարակության միջիք»։ Հայր սուրբ չգիտեր պետք է թողած լինեին` իրենց պատմական գոյությունը ապացուցանելու համար: