Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4) «Ժամանակագրություն անցից»: Որ Ղարաբաղում կատարված, քաղաքական և եկեղեցիական պատմությունն է, որի մեջ կարգով գրված են եղել բոլոր մելիքների գործերը[1]: Բ. Եղիա վարդապետ Հասան-Ջալայլան[2].

1)«Արշավանք թաթարաց և պատերազմ ի Կաչաղակաբերդին»:

Գ. Եսայի (Հասան-Ջալալյան) կաթողիկոս Գանձասար վանքի.

1)«Ծագումն և պատմություն Մելիք-Հակազյանց Մելիքւ-Եսայի, իշխողին Ջրաբերդի»:

2)«Ծագումն և պատմություն Մելիք-Աբովի առաջնոյ իշխողին Կյուլստան գավառի»:

3)«Հարաբերություն հայոց ընդ ռուսաց», որի մեջ ժամանակագրական կարգով զետեղված են եղել սկսյալ 1727 թվականից, հայոց-կաթողիկոսների և մելիքների ռուսաց կառավարության հետ ունեցած հարաբերության պաշտոնական թղթերի օրիրնակները: Նույն պատմության մեջ յուրաքանչյուր նոր գահակալող կաթողիկոս շարունակել է գրել յուր ժամանակի գործերը նույնպես ժամանակագրական կարգով: Դ. Մովսես վարդապետ միապետ Գանձասարա վանքի. 1)«Վանորայք Արցախի և կալուածք նոցա»: Այդ պասթյան մեջ նշ

  1. 1
  2. 1