Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ բոլորը Մակար վարդապետի թքով կպցրած պատճառաբանություններն են...

Այսինչ ձեռնածուի և այնինչ խեղկատակի հիվանդության պատճառով ներկայացումը հետաձգվում է...

Բայց Մակար վարդապետի երևակայական պատմագիրները իրենց երևակայական պատմություններով, ոչ միայն հիվանդանում են, այլ գետնի տակ թաղվելով,- մեռնում են...

ՈՒրեմն, այլևս ի՞նչ մեղավոր է «Գաղտնիք»-ի հեղինակը, որ նա չկարողացավ իր խոստացած պատմական «անգին գանձերը» մեզ ավանդել, երբ այն բոլոր գրքերը, որ պետք է ծառային նրան իբրև աղբյուր, այդպես տարաբախտ կերպով ոչնչացան... և նրա ձեռքը չհասան...