Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղբյուր չունի և չէ ցույց տայիս։ Նա օգուտ չէ քաղել մինչև անգամ ժողովրդական ավանդություններից։ Նա չէ բովանդակում յուր մեջ որևէ պատմական փաստ, որ մեր գրականության մեջ նոր լիներ: Իսկ ինչ որ նոր է,— Մակար վարդապետի առակախոսությունհերն են միայն։

4. Բուն պատմական անձնավորությունները — Ղարաբաղի իսկական մելիքները — իրանց գործերով և քաջություններով՝ կորչում, անհետանում են այդ գրքի մեջ։ Իսկ դրանց փոխարեն դրբվում են Մակար վարդապետի ստեղծած հերոսները, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։

5. «Գադտնիք»-ի լեզուն, ոճը, շարադրությունը մեր տասնութերորդ դարու գրվածքների ոչ պարզությունը ունի և ոչ բնավորությունը։ Նրա մեջ հաճախ հանդիպում են այնպիսի բառեր և այնպիսի դարձվածքներ, որ մեր նոր գրականության արդյունքն են։

5. «Գաղտնիք»-ի գաղափարները, նկրտումները և պատմական երևույթների բացատրությունները՝ ամբողջապես առնված են Խամսայի մելիքություններից»։ Եվ այդ ապացույց է մի կողմից նրա հեղինակի կույր հետևողությունը, իսկ մյուս կողմից՝ երևան է հանում նրա կեղծությունը։ Մեր հին ժամանակների պատմաբանները գրում էին բոլորովին կրավորական կերպով, առանց կրիտիկաբար վերաբերվելու փաստերին։ Քննադատական պատմությունը նոր ժամանակների գործ է։

7. Իբրև մի պատմական անհարազատ աշխատանք, այդ դիրքը զուրկ է ամեն հավատարմությունից։ Նրա մեջ փաստերը կամայական կերպով աղավաղված են։ Ամբողջ դրքի մեջ գործում է մի խարդախ գրչի արհեստականություն միայն։ Նրա մեջ չէ երևում ժամանակի մարդր յուր բնական բարքով, վարքով և սովորություններով։ Նրա մեջ երևում են այլանդակ հրեշներ և հեքիաթների հերոսներ միայն։

8. «Գաղտնիք»֊ը մի դրական նենգավոր ավազակություն է։ Նրա մեջ մտցրած են այլոց աշխատությունները, առանց հեղինակների անունները հիշելու։ Բայց գողության հետքերը կորցնելու համար իսկական հեղինակների փոխարեն հիշվում են այնպիսի անուններ, որոնք կամ երբեք գոյություն չեն ունեցել կամ ոչինչ չեն գրել։

9. «Գաղտնիք»-ը ոչ միայն գրականական որևէ արժեք չունի այլ մինչև անգամ վնասակար է։ Անհմուտ ընթերցողին նա կարող է մոլորեցնել, և սուտը, կեղծը, անհավատալին ճշմարտի տեղ