Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անտերունչ՝ գազանաց ժանիքներումն թողած՝ ինքեանք հեռացել են. թայց նա (ազգն) միշտ յուր սրտին մեջ պահպանում է չուր ապերախտ կրոնավորաց հարգն։

Եվրոպացիք որչափ ավելի ջանք են տանում ուսումնարաններն բազմացուցանելու և տպագրությունն առաջ տանելու՝ Հայաստանի վարդապետներն այնչափ հերքում են։ Այս երկուսս միայն պատճառ լինելով հասարակաց լուսավորությանն, եթե Հայաստանի մեջ ևս գործի դրվեն՝ կարող են մեր այսքան հայր սուրբերու հարգությանն փոքր-ինչ պակասություն բերել։ Որովհետև երբ այժմյան նախապաշար յա լ հնասեր ծերերն վերջացնեն և ազգին մեջ գիտնական անձինք գտնվեցան, այլևս շեն թողուլ կրոնավորներն վանքերու, անապատներու սենյակներումն փափկանալ, այլ նոցա սեփական պաշտոնն հասկացնել տալով, կստիպեին ըստ արժանվույն ժողովրդյան համար հոգ տանիլինչ պես նախնի սուրբն Սահակէ սուրբն Մեսրովյբ և այլն անձնանվեր սուրբ հարք, աշխատում էին ազգին մտաց լուսավորության հասար. և քարոզությամբ սուրբն դրոց առաքինություն հաստատում էին նրանց սրտին մեջ։

Ազգին սերը, մանավանդ եվրոպացոց օրինակներն մեծ հորդոր եղավ Զեզ հառաջ տանելու հայրենյացդ մեջ այն ամենահարկավոր ձեռնարկությունը, որն ծնանիլ ունի շատ պիտանի օգուտներ։ թայց իբրև նոր բան և թշնամի հնության հետ մեծ ջանք, մեծ դժվարություն կպահանջե' ըստ ամենայն մասին։ Որո համար ամենայն բանից առավել հարկավոր է համբերություն։ Դժվարին է մին տպավորություն իսպառ ջնջել և այլովն փոխարինել. իսկ համբերություն պետք է, մինչ ժամանակն ինքնին ի կատար ածեգի ժամանակն է պսակող ամեն բարի նպատակներու։

Խոհեմությունն միանգամայն դատավոր ընտրելով, նայեչու է ամեն կողմերիցն, որ թե՛ ներկայի համար և թե' ապաոնո համար մին արգելք չհասնի, որ Ջեր նպատակի խանգարմանն պատճառ կարող է լինել, շուտով նորա դեմն առնելու է ամենայն ղգուշությամբ։ Եվ անհուսահատությամբ կամաց֊ կամաց հառաջ սպանելու է գործն։