Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու նրանք ոտքի են կանգնում, թոթափում իրենց վրայից օտարի լուծը գաղտնի վերադառնում հայրենիք։

Այսպես, Րաֆֆին ազատարար Ռուսաստանը հակադրում է բռնակալ Պարսկաստանին։

«Հարեմ» վեպի երկրորդ մասի այն մի պատառիկը, որ կա ընթերցողի տրամադրության տակ[1], պարզ ակնարկ է այն մասին, որ Պարսկաստանից Հայաստան վերադարձած Մեխակը-Քյարիմ-բեկը-մի խումբ քաջերի հետ կռվում է ընդդեմ պարսիկների։ Այդ նկարագրությունը շատ մոտ է Խ. Աբովյան «Վերք Հայաստանի» վեպի Աղասուն նվիրված էջերին։ Րաֆֆին, արձագանքելով «Վերքի» իրադարձություններին, ինքը ևս իր հերոսին դնում է համանման դրությունների մեջ։

«Հարեմ» վեպի ազդեցությունը խոշոր էր։ Բավական է ասել, որ նրա տպագրությունից հետո Պարսկաստան եկած Րաֆֆին տեղում ենթարկվում է անօրինակ հալածանքների։ Հայ կղերի մատնությամբ պարսից իշխանությունները «Հարեմի» հեղինակին դատապարտում են մահվան, բայց նա խույս է տալիս դրանից և անցնելով ռուսական սահմանը, գալիս է Թիֆլիս։ Վեպը քարոզում է պրոգրեսիվ մտքեր, նա ցույց է տալիս անդրկովկասյան ժողովուրդների համակրանք Ռուսաստանի հանդեպ. ջերմ սիրով պատկերում է հենց Պարսկաստանում գործող պարսիկ առաջավոր մտավորականության խոր ատելությունը ֆեոդալականության դեմ:

Րաֆֆին խոշոր ուշադրություն է նվիրում կրոնական նախապաշարմունքնրի դեմ մղվող պայքարին։ Այդ պայքարում նա կրոնի ժխտմանը չի հանգում, նա աթեիստ-մատերիալիստ չէ։ Սակայն, ֆեոդալիզմ ի դեմ ծառացող Րաֆֆին լավ ըմբռնում է, որ կրոնը, եկեղեցին, հոգևորականությունը, իրենցից ներկայացնում են միջնադարի «մահահրավեր թմրությունը», խավարը, սնոտիապաշտությունն ու տգիտությունը։ Նա որոշակի տեսնում է եկեղեցու և հոգևորականության ռեակցիոն դերը հայ հասարակության կյանքում, դատապարտում է կղեր, պորտաբույծ էությունը, կաշառակերությունը, շահագործողական ոգին։ «Թամբախանաներ», «ծույլերի և տխմարների բնակարաններ», «ազգի մի կտրված և անպիտան մասը»,- այսպես է նա գրում վանքերի և հոգևորականների մասին։ «Վանական վարդապետը և թուրքի խանը յուրյանը գյուղացիների վերաբերությանը միօրինակ հարստահարող են»,-ասում է Րաֆֆին։ Ըստ նրա, քրիստոնեությունը, խեղճության և պասսիվության կրոն է. քանի Քրիստոսի ուսմունքը չկար, հա գյուղացին խեղճ չէր։ «Անի քաղաքում կարդում ենք հազար ու մի եկեղեցի բայց մի վարժատան անուն անգամ չկա։ Նույնպես և Հայաստանի մյուս տեղերում տեսնվում են անթիվ վանքեր, բայց վարժատան նշույլ չկա»[2],-գրում է Րաֆֆին 1860 թվականին։

Քննադատելով կրոնը, եկեղեցին և հոգևորականությանը, Րաֆֆին ասպարեզ է հանում լուսավորության պահանջը, ինքը ևս կանգնում է լուսավորականության դիրքերի վրա։ 1850-1860-ական թվականներին Րաֆֆին կողմնորոշվում է դեպի լուսավորական շարժումը, որդեգրում է այդ շարժման գաղափարները, դառնալով նրա ռահվիրաներից մեկը հայ իրականության մեջ։

  1. Տե՛ս Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 486, Երևան, Հայպետհրատ, 1955 թ.։
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, ութերորդ հատոր, էջ 284, Երևան, Հայպետհրատ 1957 թ.։