Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գլխիդ հյուսերն քամուն տված՝
Դու հերարձակ մի սգավոր,
Գերեզմանս կլվանաս՝
Քու արտասուքներով հորդոր։
 
«Դու կատարե, իմ բարեկամ,
Քո առ իս սիրո վերջին պարտքը,
Գերեզմանիս վերա ծխե՛
Քո ձեռքովդ անուշ խունկը։

«Այդ մեծ կաղնին մեր զրույցների
Նվիրական սրբարան,
Յուր հովանվո տակ թող պահե
Իմ ոսկերաց գերեզման։

«Նորա ոստից դու իմ սազը
Կախե ինձ վերա ուղղակի.
Թոզ զեփյուռից ձայն տան լարեր,
Եվ հնչեցնեն՝ «Սալբի» — «Սալբի»

Քստմնեցավ իմ նազելին,
Որպես ահեղ հարվածքից,
Ձեռքս բռնեց կարեկցաբար
Ինձի խոսեց նա այդպես.

— «Այդ խոսքերը, իմ սիրելի,
Ինձ բերում են սարսափ, ահ,
Զի մահվան խոսքը խիստ տխուր
Եվ խիստ տրտում, որպես մահ։

— «Մեր կյանքը, ինձ հավատա՛
Որպես պճնած մի գարուն,
Օրըստօրե ծաղկեցնե
Տուր վարդերը թարմ, սիրուն»։

Ա՜խ դու այդպես գուշակեցիր,
Բա՛յց այժմ ինչո՞ւ ժանտ փուշեր
Վրդովում են մեր կյանքը,
Ծակոտում են օր ու գիշեր։