Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Армянская литература» ժողովածվում: Ապա տպագրվել է նաև «Պարսկական պատկերներ» ժողովածուի մեջ: Մեր օրերում աոաջին անգամ տպագրվել է Րաֆֆու երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում: Ինչպես նաև տեղ է գտել հեղինակի երկերի տասհատորյա ժողովածվի առաջին հատորում (Երևան, 1955 թ.):

ԱՆԲԱԽՏ ՀՌԻՓՍԻՄԵՆ— Տպագրվել է «Մշակում» 1872 թվականի նոյեմբերի 9-ին և 16-ին, 44 և 45-րդ համարներում, այնուհետև 1891 թ. «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում, ապա լույս է տեսել «Պարսկական պատկերներ» (Վիեննա 1913 թ.) ժողովածուի մեջ: 1891 թվականին վրացերեն լեզվով Տեր-Դավթյանի թարգմանությամբ տպագրվում է Րաֆֆու ստեղծագործություններից մի քանիսը, որոնց թվում նաև «Անբախտ Հռիփսիմեն» պատմվածքը: 1912 թվականին այս պատմվածքը «Несчастная Рипсиме» վերնագրով Հ. Սարգսյանի թարգմանությամբ տպագրվել է «Армянская литература» ժողովածվում։ Մեր օրերում աոաջին անգամ տպագրվել է 1941 թվականին, Հայպետհրատի մանկա-պատանեկան գրականության բաժնի կողմից հրատարակված «Չորս պատմվածք» գրքույկում, որից հետո Րաֆֆու Երկերի 1949 թվականի հրատարակության աոաջին հատորում։ 1953 թվականին այս պատմվածքը Հ. Խաչատրյանի թարգմանությամբ տպագրվում է «Армянские рассказы» ժողովածուի առաջին գրքում: Ավելի ուշ 1955 թվականին այս պատմվածքը տպագրվեք է հեղինակի երկերի տասհատորյակի առաջին հատորում, ինչպես նաև տեղ է գտել «Պատմվածքներ» ժողովածվում (Երևան, 1961 թ.):

ՄԻ ՕՐԱՎԱՐ ՀՈՂ— Լույս է տեսել «Մշակում» 1873 թվականի մարտի 22-ին, 11-րդ համարում։ Ապա՝ 1891 թվականին «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում, 1897 թվականին այս պատմվածքը «Полоса земли» վերնագրով տպագրվել է «Лит-Научный Сборник» տարեգրքի առաջին հրատարակության մեջ, 1900 թվականին նույն անունով տպագրվում է «Кавказский вестник» ամսագրի 3-րդ համարում։ Տպագրվել է նաև «Պարսկական պատկերներ» ժողովածուում (Վիեննա 1913 թ.): Մեր օրերում առաջին անգամ տպագրվել է 1927 թվականին Պետհրատի կողմից հրատարակած «Ոuկի աքաղաղ» վեպին կից, այնուհետև՝ 1941 թվականին Հայպետհրատի մանկա-պատանեկան բաժնի հրատարակած «Չորս պատմվածք» գրքույկում, որից հետո Րաֆֆու Երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում։ 1953 թվականին այս պատմվածքը «Надел» անունով տպագրվել է «Армянские рассказы» ժողովածուի առաջին գրքում Հ. Խաչատրյանի թարգմանությամբ: Այս պատմվածքի հաջորդ հրատարակությունը տեղի է ունեցել 1955 թվականին, երկերի տասհատորյա ժողովածվի առաջին հատորում, ինչպես նաև տեղ է գտել հեղինակի «Պատմվածքներ» խորագրով գրքույկում (Երևան, 1961 թ.):

ՈՒԽՏՅԱԼ ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆ— Առաջին անգամ տպագրվել է 1874 թվականին Թիֆլիսում, «Փունջի» երկրորդ հատորում, 1890 թվականին «Донская пчела» թերթը իր 47-րդ համարից սկսում է տպագրել «Ուխտյալ միանձնուհու» ռուսերեն թարգմանությունը «Монахиня по неволе» վերնագրով: Այնուհետև 1893 թվականին «Обреченная» վերնագրով տպագրվել է Յուրի Վեսելովսկու և Մ. Բերբերյանի խմբագրած «Армянские беллетристы» ժողովածուի առաջին հատորում: