Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս գալուց հետո, փողոցներով անց կենալու ժամանակ, աջ ու ձախ ողջունում է մարդկանց, աշխատում է ճանճերին էլ չվշտացնել, որ յուր հոգին աստծո դրախտից չզրկվի...»

Որսորդի խոսքերի մեջ կար խիստ դառը հեգնություն դեպի քավոր Պետրոսը, որոնք ավելի գրգռեցին իմ բարկությունը դեպի այն գարշելի մարգը, և ես պատրաստվում էի այն չարագուշակ բանալիի ամբողջ պատմությունը հայտնել որսորդին և ցույց տալիս թե ինչով է քավոր Պետրոսը խառն աղալարների ամրոցի գողության գործի մեջ,— թայց այդ րոպեում որսորդի ուշադրությունը գրավեց մի այլ արարած, նա թողեց ինձ և երեսը շուռ տվեց դեպի այն կողմը։ Նրա շունը, որ մինչև այն րոպեին, գլուխը առջևի թաթիկների էրա դրած, պառկել էր տիրոջ մոտ, հանկարծ վազ տվեց և մտավ մեզանից ոչ այնքան հեռու գտնված թփերի մեջ։ Վայրկենական խուզարկությունից հետո, գլուխը կրկին դուրս հանեց թփերի միջից, և մի առանձին հրավիրական հայացքով սկսեց նայել տիրոջ երեսին։

— Ինչ կա, Զեյրան,— հարցրեց տերը։

Ջեյրանը արձակեց մի քանի խուլ մռնչյուններ։

— Հասկացա,— ասաց որսորդը և վեր առեց յուր մոտ դրած հրացանը։

Մեզանից բավական տարածության վրա, մամռապատ քարաժայռի գլխին կանգնած էր մի վայրենի այծ և զգույշ նայում էր յուր շուրջը: Հեռվից երևում էր նա մի հավի չափ։ Ծերունի որսորդի սրատես աչքերը տեսան նրան, հրացանը որոտաց, այծը գլորվեցավ ցած։

— Տղերք, գնացեք վեր առեք, աստված ձեզ համար խորովածացու ուղարկեց։ Տղերքր վազեցին դեպի այն կողմը, իսկ ես քարացածի նման դեռ մնացել էի կանգնած, որպես մի կատաղի եղեռնագործ, որին հանկարծ տիրում է խղճահարության երկունքը։ Ծերունի որսորդը դարձավ դեպի ինձ, ասելով.

— Ընկեր, դու այստեղից դեռևս չպիտի հեռանաս. քեզ որոնում են, մնա այստեղ, մինչև անցնի վտանգը...։

Նա այլևս չսպասեց իմ պատասխանին և, մնաք բարյավ ասելով, հեռացավ։

Կարոն յուր ընկերների հետ վերադարձավք իրանց հետ բերելով այծը։