Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնավորությամբ մնաց ամենի համար որպես մի մթին հանելուկ։ Նրա ճակատի վրա դրած խոր սպին իր ահավորությամբ մի աոանձին արտահայտություն էր տալիս դեմքի խոշոր, միևնույն ժամանակ ավազակային գծագրությանը, որ հարուցան ում էր նայողի մեջ ակամա երկյուղ և կասկած։ Այսուամենայնիվ, նա շատ բարեսիրտ մարդ էր. ես, Մարիամը և Մագթաղը ամենևին չէինք վախենում նրանից։ Երբ գնում էինք նրա տունը, նա առնում էր մեզ իր երկայն և ահագին ծնկների վրա, օրորում էր, և «պոլը կտրած մկան», «քոսոտ այծի» հեքիաթներն էր պատմում, մենք թուլանում էին ծիծաղելուց։ Մարոն չէր կարողանում համբերել, երբ տեսնում էր, որ իր հայրը Մարիամին նույնքան սիրում էր, որքան Մագթաղին և ինձ:— «Նա էլ քո քույրն է», ասում էր հայրը և խրատում էր նրան նախանձոտ չլինել։ Ամեն անգամ, երբ մենք գնում էինք որսորդի տունը, նա անսահման զվարճություն էր պարգևում մեզ։ Ավոն տալիս էր մեզ իր որսած թռչուններից, որը դեռ կենդանի էր մնացած, մենք կապում էինք նրա ոտը թելով և օրերով խաղ էինք անում նրա հետ։

— Ֆարհատ,— ասաց ինձ մի անգամ որսորդը,— դու շատ ես չարչարում թռչուններին, եթե այսպես կվարվես, ես մյուս անգամ քեզ ոչինչ չեմ տա։

Ես, սկսյալ փոքր հասակիցս, խոսքի ետևից ման եկողներից չէի. իսկույն պատասխանեցի.

— Ես խո չեմ սպանում, բայց դու սպանում ես թռչուններին ու ինձ ասում, թե ի՞նչու ես չարչարում։

— Սպանելու և տանջելու մեջ մեծ զանազանություն կա,— ասաց նա ժպտելով-վերջինը ավելի վատ է։

Ամեն անդամ, երբ մեր թաղի մեջ ձայն էր տարածվում, թե Ավոյի ծուղակի մեջ գայլ, արջ կամ մի ուրիշ գազան է ընկել, ամբողջ թաղը թափվում էր այնտեղ տեսնելու։ Նա իր ծուղակը կազմել էր քաղաքից դուրս, որ շատ հեռու չէր մեր բնակարանից։ Դա մի բոլորակ վիրապ էր, բավական ճարտարությամբ գետնի մեջ փորած, և քսան արշինի չափ խորություն, հինգ արշինի չափ լայնություն ուներ։ Երևակայեցեք ձեզ մի սամովար, որի ջուր լցնելու տեղը դատարկ է, իսկ կրակ լցնելու տեղր ամբողջ է.— վիրապը մի այսպիսի ձև ուներ։ Վիրապի մեջտեղում, ուր մի հաստ սյունի նման պինդ գետին էր բարձրանում, նրա վրա ամեն գիշեր դրվում էր մի դեշ, իսկ սյունի չորս կողմի դատարկությունը ծածկվում էր եղեգներով, այնքան թույլ կերպով, որ եթե մի հավ անցնելու լիներ