Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ, նորը բոլորովին փշացած է։ Մեր վաղեմի երիտասարդները իրանց մարմնի վրա կրած սպիները իրանց զարդն էին համարում և այդ նշաններով պարծենում էին։ Բայց այժմյանները հոգի են տալիս օսմանլվի շքանշանի համար, և գժվածի նման վազ են տալիս պաշտոնների ու աստիճանների ետևից։ Եվ օսմանցիք, օգուտ քաղելով մեր փառասերների այդ մոլորություններից, վատերին առաջ են քաշում, իսկ լավերին ետ են մղում...

Ոստանի ավերակների վրա, ծերունի քրդի բերանով խոսում էր նահապետական ժողովրդի խաբված ոգին։ Մեկի ներկայացուցիչը բողոքում էր, մյուսի ներկայացուցիչը՝ Ասլանը, լռությամբ լսում էր... Վերջինը հեգնությամբ հարցրեց.

— Լավ է, որ դու չհրապուրվեցար օսմանլվի փայլուն շքանշաններով։

— Ես ավելի պատվավոր համարեցի այսպես աղքատ, այսպես չքավոր ապրել այն գետնափոր խրճիթի մեջ, իմ քաջ նախահարց շիրիմների մոտ, քան թե իմ կուրծքը զարդարել օսմանլվի շքանշանով, որ ստանում են շողոքորթները, կեղծավորները, խաբեբաները միայն, վաճառելով իրանց խիղճն ու պատիվը։ Ես այժմ ունեմ հինգ այծ և դրանով բախտավոր եմ։ Այդ հինգ այծը փոխարինում է այն հարյուրավոր անասուններին, որ խլեց ինձանից օսմանցին։ Այդ բոլորից հետո՛ գնա՞լ և օսմանլվի ոտները լիզե՜լ,— քա՜վ լիցի,— քաղցածությունից կմեռնի ծերունի Օմար-Աղան և իրան չի ստորացնի...

Նա կրկին անգամ շնորհակալություն հայտնեց ստացած ծխախոտի համար, վեր կացավ և, իր երկու ցուպերի վրա կաղալով, սկսեց ընթանալ դեպի իր խրճիթը։

— Ահա՛ քրդական բռնապետության ճյուղակտուր եղած կոճգը...— ասաց Ասլանը, ծերունու ետևից նայելով։ Հետո դարձավ դեպի մեզ այդ խոսքերով.

— Ես իսկապես հակառակ եմ ազնվականության գաղափարին, բայց կցանկանայի, որ հայերը ազնվականներ ունենային։ Երբ ժողովուրդը զարգացած չէ, երբ նա դեռ մի ուրիշ գիտակցության չէ հասած, ազնվականությունը միշտ հարմար միջնորդ է դառնում նրա բողոքը արտահայտելու, երբ ինքը՝ ազնվականությունը, նույն ժողովրդի հետ ճնշված դրության մեջ է գտնվում և նրա տառապանքներին մասնակից է լինում։ Նայեցե՛ք այդ ծերունի քրդին, այդ ոտքից և ձեռքից զրկված անդամալույծին հազարավոր քրդեր չեն կարող