Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական ուսումնասիրել եմ թե այդ երկիրը և թե նրա բնակիչներին։ Ես պատրաստ եմ իմ նկատողությունների տետրակը ամրողջապես ձեզ ընծայել, դուք կարող եք Նրանից օգուտ քաղել:

— Շատ շնորհակալ կլինեմ,— պատասխանեց Ասլանը, — ի՞նչ լեզվով է գրված։

— Հայերեն։

— Այդ ոչինչ, ևս թարգմանել կտամ։ Բայց ինձ համար ավելի թանկագին կարող էին լինել ձեր բերանացի տեղեկությունները։

— Այդ մասին կխոսենք, շատ կխոսենք, ես, որքան կարող եմ, բավականություն կտամ ձեր հարցասիրությանը։ Դուք դեռ երկար կմնաք մեզ մոտ, պարոն բժշկապետ, մեր գյուղացիների ձեռքում երբ մի օտար հյուր է ընկնում, շուտով բաց չեն թողնում։

— Շնորհակալ եմ։ Բայց շատ ցավում եմ, որ երկար մնալ չեմ կարող, ես առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ։

— Այստեղից ո՞ւր պիտի գնաք։

— Աղթամարա վանքը, այնտեղի քանդակները տեսնելու համար։

— Հիանալի քանդակներ են, արժե տեսնել։ Վարժապետը խոստացավ, որ հենց այդ գիշեր կտա պարոն բժշկապետին նրա ցանկացած տեղեկությունները, քանի որ նա այդպես շտապում է։

Գյուղացիները, ինչպես երևում էր, իրանց վարժապետի վերաբերությամբ մի փոքրիկ փառասիրություն ունեին. նրանք ուրախանում էին որ իրանց վարժապետը այնքան հմտություններ ունի, որ եվրոպացին անգամ կարոտում է նրա տեղեկություններին։ Բայց նրանք մի այլ բան ևս սպասում էին վարժապետից, որ նա կսկսե եվրոպացու հետ մի ուսումնական վիճաբանություն, և իր գիտությամբ բոլորովին կշվարեցնե և կկաշկանդե նրան։ Այդ հաղթությունը ամբողջ գյուղին պատիվ կբերե։ Այդ դեպքում, գյուղացին նայում է իր վարժապետի կամ իր քահանայի վրա, որպես իր գյուղի քաջամարտիկ գոմեշի վրա. երբ նա կռվի մեջ հաղթում է հարևան գյուղի գոմեշին, ամբողջ գյուղը տոն է կատարում։ Բայց այդ վարժապետը խիստ համեստ էր. նա վիճաբանությունների մեջ չմտավ, և չէր էլ ձգտում իրան ուսումնական ներկայացնելու։ Նրա խոսակցությունը այնքան բարդ էր, այնքան ռամկական էր, որ կարծես երեխայությունից ծնվել, սնվել էր այդ լեռնականների մեջ: Բայց նույն ռամկական պարզության մեջ երևում էր մտքի և դատողության ուժ։ Նա գյուղացիների փառասիրությանը