Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շնորհակալությամբ ընդունեց և այնքան կանգնեց, մինչև մենք անցանք։

— Եթե դուք գիտենայիք, պարոն բժշկապետ,— դարձավ նա դեպի Ասլանը, — թե ո՞րքան բարի է այդ ժողովուրդը, ո՞րքան առաքինություններ, ո՞րքան նահապետական գեղեցիկ սովորություններ կան նրա մեջ։ Ես կատարելապես սիրահարված եմ այդ Ժողովրդի վրա։

Հետո սկսեց մեզ բացատրել, թե ինչ նշանակություն ուներ հնձավորի այն խուրձը մեր աոջև դնելը։ Ասաց, դա մի սրբազան նվեր էր, որ մատուցանում էր նա իր մշակության բերքից։ Օրինակ, այդ գյուղը,— աոաջ տարավ նա,— որ մի քանի ժամ առաջ անցանք, ես կատարելապես հիացած եմ այդ գյուղացոց բարք ու վարքով։ Ամեն անգամ, որ պատահում է այնտեղ գնալ, հավաքվում են իմ շուրջը, ես հոգևորապես մխիթարում եմ նրանց, և Նրանք ուրախությունից չգիտեն' թե ինչ անեն․ իմ ձեռքերն են համբուրում, և մինչև անգամ իմ հագուստի դրոշակներն են համբուրում։ Տեսնո՞ւմ եք, պարոն բժշկապետ, ո՞րքան պարզություն, ո՞րքան անմեղություն,,.

Խոսքը Հացիկի «կարճազատների» մասին էր։

Ասլանը հարցրեց.

— Շա՞տ հետևողներ ունեք այնտեղ։

— Այժմ մի քանի ընտանիք միայն։ Բայց մեծ հույս ունեմ, որ շուտով իմ հետևողների թիվը կավելանա։

— Իսկ մյուս գյուղերո՞ւմ։

— Երեք գյուղ—Նորաշեն, Օղունք, Առինշ,— ամբողջապես կաթոլիկ են։ Իսկ մյուս գյուղերում դեռ նոր է մուտք գործում կաթոլիկությունը։ Մենք շատ ժամանակ չէ, որ այդ կողմերը եկած ենք, պարոն բժշկապետ։ Մեզանից առաջ գործում էին այստեղ բոլորովին այլ ուխտի կրոնավորներ։

Մոտենալով Մեղրի գետի եղերքին, տեսարանը փոխվեցավ։ Ոսկեգույն արտերի փոխարեն սկսվեցան կանաչազարդ մարգագետիններ, որ գետի ընթացքով տարածվում էին հեռու, և հեռու, մինչև այդ գետը խառնվում էր Եփրատի հետ։ Տեղ֊տեղ երևում էին խիտ, ճոխ կերպով աճած, շամբուտներ։ Այդ շամբուտների մեջ Տարոնի հին տերերը, Սլկունի նախարարների իշխանազն որդիները, մի ժամանակ վարազներ էին որսում։ Այդ որսորդ նախարարությունը Արջակունյաց աոաջին թագավոր Վաղարշակից կարգվեցավ որպես պետ թագավորական որսերի։ Տրդատի օրերում