Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին ազգային հպարտության մեծ զգացմունքով ջատագովում է հայ ժողովրդին, հիշեցնում է նրա անցած ծանր և փառապանծ ուղին, ու, արտահայտում Է խոր հավատ նրա անպարտելիության նկատմամբ, Րաֆֆու կարծիքով հայ ժողովուրդը իր դարավոր հողմածեծ ճանապարհին, ծանր տանջանքների և զրկանքների պայմաններում ու քաջարի պայքարի ընթացքում այնպես Է կոփվել, որ այևս ապարդյուն են դահիճների փորձերը` նրան սպանելու ու մեռցնելու, է հայ ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է, նրան սպանելը եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել որ շատ դժվարին Է... Դարերի ընթացքում համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթե ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ: Նա չափազանց տոկուն է»:

Րաֆֆին գտնում է, որ ինչքան բռնությունը սաստկանում է, այնքան բռնության դեմ ուժեղանում է ժողովրդի ատելության և ցասման պոտենցիալը։ Բռնության և ճնշման նկաամամբ տածվող ատելությունը բոցավառում Է ժողովրդի մեջ ազատասիրության տենչը և մաքառման ուժը. «Ազատասիրության հայրը բռնությունն է, իսկ մայրը` անիրավությունը»,— գրում է Րաֆֆին։ «Բռնակալն ինքն է պատրաստում իր համար թշնամիներ։ Եթե թուրքը այսպես չվարվեր մեզ հետ, մենք մինչև անգամ կսիրեինք նրան, թող նա մեր մսից և արյունից չլիներ»։

Հայերի նկատմամբ Թուրքիայի վարած բարբարոսական քաղաքականության մերկացման հետ մեկտեղ Րաֆֆին «Կայծեր»-ի մեջ անխնա քննադատության է ենթարկում նաև եվրոպական «լուսավոր» պետություններին, հատկապես Անգլիային և Ամերիկային։ Րաֆֆին առանձնահատուկ սրությամբ քննադատում Է Անգլիայի և Ամերիկայի միսիոներական քաղաքականությունը և բացահայտում այն ճշմարտությունը, որ միսիոներական քաղաքականության հիմքում ընկած են քաղաքական լուրջ նպատակներ ու նենգ դիտավորություններ։ Ամենից առաջ միսիոներները կրոնի անունով հավաքագրում են մարդկային նոր ուժեր, երկպառակություն են առաջացնում հայության և առհասարակ ճնշված ժողովուրդների միջև։ Միսիոներները ազատագրական քաղաքական պայքարի վրայից հայ ժողովրդի ուշադրությունը թեքելով դեպի կրոնական վեճերն ու կռիվները, դրանով իսկ խանգարել են ժողովրդի ազնիվ ձգտումների ու նպատակների կենսագործումը։

Միսիոներական քաղաքականությունը միանգամայն շահեկան էր թուրքական արյունռուշտ կառավարությանը, որովհետև այն ուղղված էր հայության միասնության դեմ և պարարտ հող էր ստեղծում ապազգայնացման և ասիմիլյացիայի համար: Բողոքականության և կաթոլիկականության տարածման միջոցով Անգլիան և Ամերիկան ձգտում Էին իրենց քաղաքական ազդեցության տակ վերցնել հայությանը, մթագնել նրա ազգային գիտակցությունը, չարաշահել հայերի անունը ընդդեմ Թուրքիայի, նրանից զիջումներ կորզելու համար, Րաֆֆին հատուկ քննադատությամբ երևան Է հանում Անգլիայի, Ամերիկայի և Թուրքիայի դիվանագիտական խարդախ գործարքները և համագործակցությունը։ Րաֆֆուն հաջողվում Է բացահայտել այն ճշմարտությունը, որ եվրոպական պետությունները և Թուրքիան իրենց բոլոր տեսակի հաշիվները կարգավորում են ու հաշվեհարդարի բերում հայ ժողովրդի արյան վաճառքով, արտաքուստ ատանձնելով հայերի «պաշտպանի» դերը։

Միսիոներական քաղաքականությունը Թուրքիայի համար դյուրին ճանապարհ