Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջով, մանավանդ «Սամվել»-ի։ Ժողովրդին անհունորեն սիրող և նրա առաջավոր և վճռական դերի նկատմամբ խոր ակնածանք տածող Րաֆֆին, միաժամանակ խանդավառ կերպով դրվատել է հայ ժողովրդի նշանավոր զավակներին։ Բարձրացնելով ժողովրդի այդպիսի ազնիվ զավակների դերը, դրանով իսկ Րաֆֆին ընդգծել է հայ ժողովրդի վեհությունն ու առաքինությունները, որովհետև ժողովրդի այդ ականավոր գործիչների, հերոս զավակների սխրագործությունները Րաֆֆին վերագրել է հայ ժողովրդին, որին պատիվ է բերում այդպիսի հայրենանվեր և անձնուրաց զավակների ծնող լինելը։ Վարդան Մամիկոնյանի քաջագործության առթիվ Րաֆֆին գրել է. «Վարդանը մի ամբողջ ժողովուրդ էր. Վարդանը այդ ժողովրդի մարմնացած բողոքն էր։ Բողոք բռնության դեմ, բողոք՝ անարդարության դեմ, բողոք՝ անազատության դեմ։ Մեր պատմությունը տվել է մեզ նշանավոր մարդիկ։ Մենք ունեցել ենք Հայկ, որ տիտանների հետ էր պատերազմում։ Մենք ունեցել ենք Արամ, որ սպանեց Ասորոց Արևի որդուն։ Մենք ունեցել ենք Տիգրան, որ ջնջեց վիշապների ցեղը։ Մենք ունեցել ենք մի ուրիշ Տիգրան, որ ջարդում էր Լուկուլլոսի և Պոմպեոսի լեգեոնները։ Մենք ունեցել ենք ուրիշ շատ հերոսներ, բայց դրանից և ոչ մեկը Վարդան չէ կարող լինել։

Այդ քաջերի հետ միացած էր զորքը, այսինքն վարձկանների մի դասակարգ, որոնց գործ էին ածում շատ անգամ, աննպատակ աշխարհակալությունների մեջ, միայն իրենց դրոշի փառքը բարձրացնելու համար։ Զորքը արյուն էր թափում, իսկ նրանք փառք էին վայելում։ Զորքը հողեր էր տիրում, բայց նրանց որդիքը քաղցած էին մնում. արդյունքը շռայլում էր զորքի տերը։ Բայց Վարդանի անձնավորության մեջ միացած էր ժողովուրդը։ Նրա փառքը ժողովրդին էր պատկանում։ Վարդանը — ինքը ժողովուրդն էր»։

Այս և նման փաստերն ապացուցում են, որ Րաֆֆին անհատի դերը չի գերագնահատել ժողովրդի դերի նկատմամբ։ Ավելին, հերոսների դերը նա միշտ ստորադաս է համարել ժողովրդի դերին, բայց իրավացի կերպով, Րաֆֆին նրանց մեջ տեսել է սերտ և անբաժանելի կապ։ Միանգամայն հասկանալի է, որ ինչպես ամեն մի ժողովրդի, այնպես էլ հայ ժողովրդի պատմության մեջ, նրա նշանավոր գործիչները կատարել են դրական և գնահատելի գործեր, ուստի և նրանց ժողովրդին մատուցած ծառայությունների վերհանումը և դրվատումը ամենևին չի հակասում ժողովրդի դերի գնահատությանը։

Ճիշտ է, որ թև՛ ժամանակակից կյանքի և թե՛ անցյալի հերոսներին դրվատելիս Րաֆֆին իր խոսքի մեջ դնում է բուռն պաթոս, որը և դառնում է այդ հերոսների մասնակի գերագնահատում։ Բայց մի՞թե պարզ չէ, որ յուրաքանչյուր հեղինակ իր երկերը գրելիս անպայման հմայվում և ոգևորվում է իր կերտած հերոսներով ու նրանց սխալների գործերով։ Դրա համար էլ նրանց բնութագրելիս գրողի մեջ վառվում է զգացմունքների մի հատուկ հեղեղ, որի հետևանքով և դուռ է բացվում հիպերբոլայի համար։ Մի՞թե այդպես չի վարվել մեր նոր գրականության հիմնադիր անմահ Աբովյանը՝ Աղասու կերպարը կերտելիս։

Րաֆֆին ևս իր դրական հերոսներին բնութագրելիս և նրանց գործուննեությունը նկարագրելիս թույլ է տվել որոշ չափազանցություններ, սակայն միշտ էլ պահպանելով տակտն ու չափի զգացումը։

«Կայծեր»-ի դրական հերոսներ Ասլանը, Կարոն, Սագոն լքում են սխոլաստիկ դպրոցը՝ տեր թոտիկյան ադժոխքը» և իրենց խնամակալի՝ Ավոյի կողմից՝