Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչ, տեր իմ, ես նրան դեռ նշան էլ չեմ տվել։

Սամվելը, մի փոքր մտածելուց հետո, հանգստացրեց նրան, ասելով․

— Դու քո խոստմունքի կեսը այժմ կարող ես կատարել։ Նշանը կտաս, իսկ պսակվելը կմնա մեր վերադառնալուց հետո։ Դեռ ես չգիտեմ, թե երբ կվերադառնանք․․․ Բայց երբ էլ որ լինի, ես քեզ անպատճառ պսակել կտամ Նվարդի հետ։ Նա լավ աղջիկ է, նա այդ օրերում մի քանի լավ ծառայություններ արեց ինձ, և այդ պատճառով, իմ կողմից առանձին վարձատրության արժանի է։ Երբ Արբակը կգա, կասեմ նրան, որ իմ գանձից տանե նրա համար ամենաթանկագին նշաններ։

Խեղճ պատանին չգիտեր՝ որպես հայտներ յուր շնորհակալությունը։ Ուրախության արտասուքը աչքերում, մոտեցավ, ընկավ յուր տիրոջ ոտքերը, կամենում էր համբուրել։ Սամվելը հեռացրեց նրան, ասելով․

— Վեր կ ա'ց, որքան Նվարդը լավ աղջիկ էt այնքան և դու լավ սպասավոր ես։

Այդ միջոցին դռները շառաշմամբ ետ գնացին, ներս վազեց պատանի Արտավազդը, Մամ իկոն յան Վաչեի որդին։ Նա գրկեց Սամվելի պարանոցը և, գեղեցիկ գլուխը դնելով նրա երեսի վրա, խորին հրճվանքով բացականշեց․

— Ա՜խ, եթե գիտենայիր, Սամվել, ո՛րքան ուրախ եմ․․․ որքան ուրախ եմ․․․ չեմ կարող պատմել․․․

— Այդ ի՞նչն է այդքան ուրախացրել քեզ, - հարցրեց Սամվելը, դժվարությամբ ազատվելով աշխույժ պատանու գրկից։

— Նստենք, կպատմեմ։ Սաստիկ հոգնել եմ, սաստի՜ կ․․․

Երկուքն էլ նստեցին բազմոցի վրա։ Պատանին մինչև ականջները կարմրել էր։ Երևում էր, որ իրանց տանից մինչև Սամվելի բնակարանը անդադար վազելով էր եկել։ Մի փոքր շունչ առնելուց հետո, խոսեց․

— Այս առավոտ միայն ինձ ասացին, որ դու գնալու ես հորդ դիմավորելու։ Մտածեցի, ինչո՜ւ պետք է Սամվելը գնա, իսկ ես չպիտի գնամ։ Իսկույն վազ տվի Մուշեղի մոտ, ձեռքը համբուրեցի, ոտքը համբուրեցի, վերջապես նրա հաճությունը առի։ Հետո վաղ տվի քո մոր մոտ, նրա էլ գլխից սկսած մինչև ոտքերը համբուրեցի։ Նա էլ կամք տվեց։ Մնում էր իմ մայրը։ Դրան համբույրներով համոզել՝ փոքր-ինչ դժվար էր: Զոռ տվի լեզվիս։ «Գիտե՞ս, ասացի, Մերուժանը գալիս է, Վահանը գալիս է, նրանց հետ լինելու են