Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայր էր կոչվում նա։ Ամեն տեղ, ուր և հայտնվում էր, լռում էր աղմուկը, դադարում էր խռովությունը։ Խաղաղության հրեշտակ էր նա։ Ոչ միայն հայոց թաղավորը, և ոչ միայն հայոց նախարարները, այլ հռոմեական կայսրները և մինչև անգամ պարսից արքան ակնածում էին նրանից։ Զորավոր ձեռքով դարձնում էր Հայոց աշխարհի կառավարության երասանակը և յուր լայն, ընդարձակ հայացքների համեմստ, ուղղություն էր տալիս։

Այդ ուղղության մասին պետք է խոսվի, որովհետև դրա մեջն էին թաքնված այն խուլ երկպառակության սերմերը, որ հետզհետե աճելով, վերջը աղետալի կռիվների պատճառ դարձան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ։

Արդեն Աշտիշատի ընդհանրական ժողովում, Ներսես Մեհը, ի թիվս այլ բարեկարգությանց, կանոնական սահմանադրությամբ կարգի դրեց վանքերի խնդիրը: Նրա ծրագիրը այդ խնդրի վերաբերությամբ այն աստիճան առաձգական էր, որ կարող էր ամփոփել յուր մեջ նրա մեծ գաղափարը՝ յուր ընդարձակ բովանդակությամբ։

Ի՞նչ էր կամենում այդ զորավոր հանճարը։ -

Կազմել Հայոց աշարհից մի մեծ վանք, մի ընդհանուր եղբայրություն, ուր տիրեր միայն հավասարությունը, ուր սեփականության տարբերություն չլիներ, ուր աղքատը, չքավորը, տկարը, աշխատության անկարողը կերակրվեր աստուծո սեղանից։

Ժամանակակից պատմագիրը, Փավստոս Pյուզանդացին, ասում է.

«Այն ժամանակում (Աշտիշատի ժողովում) կարգեցին, կազմեցին, կանոնադրեցին, հորինեցին, և Հայոց երկրի բոլոր ժողովուրդը դարձրին որպես համաշխարհի (համաքաղաքացի) Վանականների միաբանության մի կարգ» (ուխտ)։

Մեսրոպ երեցը ավելացնում է.

«Ներսես Մեծի օրերում ամբողջ Հայաստանը դարձավ իբրև մի կատարյալ անձն, որ դնում էր աստուծո երկյուղի ետևից»։ Որքան մեծ էր ձեռնարկությունը, այնքան և ծա՜նր եղան հետևանքները... Գուցե բոլորովին քրիստոնեական առաքինության զգացմունքներից դրդված, որոնք այնքան վառ էին նրա մեջ, Ներսես Մեծը Աշտիշատի ժողովում մեջ բերեց և ընդունել տվեց յուր կազմած ծրագիրը։ Գուցե ժամանակի անգթությունը, ժողովրդի թշվառությունը, թագավորի, նախարարների, և առհասարակ