Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիրապետել էին քաղաքին։ Ի՞նչ եղավ Մերուժանը, ի՞նչ եղան պարսիկ դիրքերը, որ պահպանում էին քաղաքը։ - Այդ հարցը սաստիկ վրդովեցնում էր նրան։ Մերուժանին կորցնելով, նա իսպառ կորած և սպանված էր համարում այն գաղափարը, որը յուր համար այնքան մեծ նշանակություն ուներ, և որի իրագործման համար նա զոհել էր ամեն ինչ...

Ոչ սակավ խռովության մեջ էր գտնվում և պարսիկ բերդապահ զորքը։ Նրանք պարզ տեսնում էին, որ քաղաքը գրավված էր, իսկ իրենք մնացել էին քարի գլխին, պաշարված անթիվ թշնամիներով։ Նրանց դլխափորը մոտեցավ իշխանին և շնչասպառ ձայնով ասաց.

։— Տագնապը մե՜ծ է, տե՛ր իմ։

։— Տեսնում եմ։

։— Պետք է անձնատուր լինել, տե՛ր իմ։

։— Երբե՛ք։

։— Մի քանի րոպեից հետո ներս կխուժե վայրենի բազմությունը։

։— Անկարելի է։ Դու, ուրեմն, այդ բերդը չես ճանաչում։

։— Եթե բերդի ամրությունը կարողանա պաշտպանել մեզ դրսի թշնամուց, հետո ինչո՞վ կարող ենք պաշտպանվել մենք ներսի թշնամու դեմ՝ քաղցի և ծարավի։ Նրանք, պաշարման մեջ պահելով մեզ, բոլորիս սովամահ կանեն։

։— Ավելի լավ: Կմեռնեք և կազատվեք...

։— Ինչո՞ւ իզուր տեղը մեռնեը։

։— Որ չարատավորվի արքայից արքայի դրոշի փտոքը։ Որ չասեն, թե պարսիկ զինվորը երկչոտ է։

Սպան լռեց և գլուխ տալով հեռացավ։

«Անպիտաննե՜ր,— ասաց նրա ետևից զայրացած իշխանը,— դուք քաջ եք այն ժամանակ միայն, երբ թշնամին ձեր առջևից փախչում է...»։

Միևնույնը պատահեց ներքևում, քաղաքի մեջ։ Երբ լեռնականները, խորտակելով քաղաքի դռները, ներս մտան, այդ ժամանակ պարսիկները բոլորովին վհատության մեջ ընկան։ Մերուժանի բոլոր ջանքերը քաջալերելու նրանց - մնացին ապարդյուն։ Մի հուսահատկան ընդդիմադրությունից հետո պարսիկների մի մասը անձնատուր եղավ, իսկ մնացածները, քաղաքի մյուս դռներից դուրս գալով, փախան։ Մերուժանը մնաց միայնակ, չքված յուր քաղաքացիներից, և