Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԲ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԸ

«Եւ եղել յետ չորեքտասաներորդ ամսեանն հարուածոց՝ որ յԱստուծոյ հասին ի վերայ գաղթականին բերդնորդացն, զի մահ անկաւ ի վերայ նոցա՝ որք ի բերդին էին, զի ի Տեառնէ հասին պատուհասք։ ...յՅանկարծակի ի միում ժամու հարիւր այր, ել ի միւսում երկերիւր, եւ էր՝ զի հինգ հարիւր այր մեռան... Յորժամ սկսան, գամիս մի ոչ յերկարեաց՜ զի սաաակեցան առ հասարակ՝ զի էին արց իբրև մետասան հազար, եւ կանայք իբրեւ վեց հազար...

«Բայց մնաց ի բերդին Փառանձեմ տիկին, երկու նաժշտօք։ Ապա եկն եմուտ գաղտ ի ներս ի բերդն
Հայր Մարդպետ ներքինին, եւ թշնամանեաց զտիկինն
մեծապէս... Ել գաղտուկ, եւ ւիախեաւ: ... Եւ եկին
(զօրականք Պարսից) կայան զտիկինն, ել իջուցին ի
բերգէն։ Ելան էին ի բերդն ի վեր... գերէին զգանձս թագաւորին Հայոց, որ կային ի բերդին... Զինն տիլ եւ զինն գիշեր համակ իջուցին զոր գտին յԱրտագերս բերդին, հանդերձ տիկնաւն խաղացուցին (ի Պարսս)։
Փաւսաոս:

}}

Մուշեղ Մամիկոնյանի Բյուզանդիա գնալուց հետո, թագուն կարդացրեց, որ յուր մոտ գտնված իշխաններից նրանք, որ գավառատերներ և բերդատերներ էին, գնային իրանց երկիրը սհպանելու, իսկ յուր մոտ թողեց միայն արքունական ազատա- •ւնդ զորքերին և յուր ոստանիկներին։ Մեկնեցան բերդից Սահակ սրթևը Մեսրոպ տարոնեցու հետ, մեկնեցավ և Ռշտունյաց օրիոր- ' Աշխենը, յուր հետ տանելով յուր քաջ լեռնականներին։ Իսկ դարապետը յուր ընտանիքը տեղափոխեց Մամիկոնյանների սե- ական բերդը' Երախանի, որ գտնվում էր Տայոց երկրի անտա- սպատ լեռն երի մեջ։ Սպարապետի նախագուշակությունները կատարվեցան։ Շատ ւնցավ, Մ երում ան Արծրունին պարսկական զորքերով եկավ և ա շարեց Արտագերսը։ թագուհին այն աստիճան արհամարհանք ։վ էր նայում այդ պաշարման վրա, որ ամեն անդամ, երբ Մե- ււմանի պատգամավորները ներկայանում էին նրան, առաջարկե- Վ, թե Մերումանը ամենայն հոժարությամբ պատրաստ կ(իեի 379