Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա խոսում է և զանազան լեռների մեջ գտնվող բազմաթիվ այրերի և քարանձավների մասին, որոնց շատերի մեջ երևում են արհեստի հետքեր։ Այդպիսի քարանձավները (տրոգլոդիտ) պատկանում են այն ժամանակներին, երբ մարդկությունը դեռ սովորած չէր յուր համար բնակարաններ շինել։ Հայաստանում շատ են պատահում լեռների մեջ քարանձավներ։ Նրանք դարձան միայնակյացների բնակարաններ, երբ քրիստոնեությունը հայոց մեջ տարածվելեն հետո, մտցրուց յուր հետ և ճգնավորական կյանքը։

* *
*

Գ. վ. Սրվանձտյանցի գրքի մեջ հանդիպում են այնպիսի տեղերի անուններ, որոնք պատկանում են մինչ-ջրհեղեղյան ժամանակներին, օրինակ, Խնուսա դաշտի մեջ Հարամիկ գյուղին մոտ գտնված ծառերը, որոնց տեղացիք անվանում են «Կայենի ծառեր»։ Պատմում են, թե Կայենը նույն ծառերը հռվանվո տակ հանգստանում էր յուր երկրագործական աշխատությունից Այնտեղից ոչ այնքան հեռու մի բլուր կոչվում է «Կայենի գերեզման»։ Նույն դաշտի մեջ կա մի սար, որ անվանվում է «Ղամեքա բերդ». Ղամեքա այն քաջ որսորդն էր, որ սպանեց անեծքով դատապարտված, թափառական Կայենին։ Հիշյալ տեղերի մոտն է այժմյան Բինգյոլը. այդ գեղեցիկ հովիտը յուր հավերժական չքնաղությամբ բոլորովին համապատասխանում է բնակիչների ավանդություններին, որոնք համարում են նրան Ադամա դրախտը։ Նրանք ցույց են տալիս առաջին քաղաքը, որ շինեց Կայենը և այն դաշտերը, ուր Աբելը արածացնում էր յուր հոտը։ Այդ տեղերը խիստ կենդանի կերպով պատկերացնում են նախաստեղծ մարդերի բնագավառը։

Բացի վերոհիշյալ բիբլիական անունները Գ. վ. Սրվանձտյանցի գրքի մեջ տեսնում ենք և պատմական անուններ, որպիսիք են` Եփրատի ափի մոտ Ողկան բերդը, որ յուր հետ ունի դարևոր ժամանակների հիշատակներ. նա նշանավոր էր Տրդատի ժամանակ և Մամիկոնյանց օրերում։ Գրգուռ լերան մեկ կողմն է Սեղանասարը, իսկ մյուս կողմն` Սեմ սարը, Նոյի որդվո հիշատակարանը։ Այդ տեղերից շատ հեռու չէ Ցրոնք գյուղը, որի մասին