Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդական ավանդությունները այդպես հավաքվեին[1]. հուսով ենք, հայր Սրվանձտյանցի գրքույկը օրինակ և խրախույս կտա շատերին:

Գրքույկը պարունակում է յուր մեջ և մի ամբողջ վեպիկ այս անունով` «Սասունցի Դավիթ, կամ Մհերի դուռ»: Վեպը պատկանում է մեր Սկայորդվո ժամանակներին և մի բանաստեղծական նկարագրություն է Ասորոց Սենեքերիմ թագավորի որդիների — Ադրամելիքի և Սանասարի — գաղթականությանը դեպի Հայաստան: Սույն վիպասանությունը, թեև ավանդությամբ մինչև մեր ժամանակը անցնելով, շատ տեղերում աղճատվել է, բայց դարձյալ պահպանում է յուր խորին առասպելապատմական հնությունը: Մենք խոստանում ենք, առանձին հոդվածով ներկայացնել մի քննադատություն հիշյալ վիպասանության մասին:

«ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»

Կոմեդիա երեք արարվածով և հինգ պատկերով, հեղինակություն

պ. Գ. Սունդուկյանցի


Թիֆլիսի ամառային թատրոնում մայիսի 16-ին ներկայացրին պ. Սունդուկյանցի «Էլի մեկ զոհ» կոմեդիան:

Այս կոմեդիայի մեջ հանդես են գալիս երեք ընտանիքներ, որոնք պատկանում են ժողովրդի զանազան դասակարգերին` Սուրաթովի ընտանիքը, որ է չքավոր ազնվական, Բրիլիանտովի ընտանիքը, որ է շատ հարուստ վաճառական և Թորոսի որդի Սարգսի ընտանիքը, որ ստոր ծագումից և աղքատությունից միջակ հարստության հասած վաճառական է: Տիպերը, որ դուրս են բերած յուրաքանչյուր ընտանիքի մեջ, են հին և նոր սերունդի ներկայացուցիչներ:

Հին սերունդի հերոսներն են Սարգիսը և Սալոմեն, իսկ նոր սերունդի հերոսները — Միքայելը և Անանին: Մնացյալ տիպերը համարյա թե կորչում են դրանց ստվերի տակ:

  1. «Մշակի» ընթերցողների ուշադրությունը հրավիրելով սույն հոդվածի վերա, առաջարկում ենք թղթակիցներին, հաղորդել իրանց տեղերի ժողովրդական ավանդությունների նկարագրություններ, որքան կարելի է պարզ կերպով և այն ճշտությամբ, որպես խոսվում է ժողովրդի մեջ։