Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանալով, կարողանա համարձակ տանել ազգային վարչության սանձը։ (՞ ՞:)

«Ասանկ ալ պետք է ընել, ախբար, մեր ազգը կրոնական ազգ մըն է կոր»։— Ասում է ինձ մի ֆեսվոր պարոն։

— Կղերի դարը անցավ։

Մենք տեսանք և տեսնում ենք այն ազգերի թշվառ վիճակը, որք յուրյանց կառավարության սանձը հանձնել էին կղերին։

Թող նոքա կարդան յուրյանը սաղմոսը և Նարեկը և ազգի հանգուցյալների հոգուն աղոթք անեն։ Իսկ կենդանիների վերա մտածելը նորանց չէ պատկանում։

Ինչ եմք հասկանում մենք այդ խոսքերովս կենդանիներ: Արդյոք վսեմափառ ամիրանե՞րն են դոքա, թե մեծապատիվ էֆենդիները։ Արդյոք արծաթասեր չորբաջինե՞րն են դոքա, թե շնորհավաճառ փափազները։ Ո՛չ. դորանից և ո՛չ մինը։ Դոքա ազգային մարմնի կազմվածքի մեջ փտած նյութեր են։

Կենդանիներ ասելով, մենք հասկանում ենք Պոլսի և Տաճկաստանի զանազան քաղաքներում գաղթած այն պանդուխտ մշակները, որք խաներում, իսկալաներում, մեյդաններում, սոխախներում մաշվում են բեռնակրությամբ։ Կենդանիներ ասելով, մեք հասկանում ենք, Ռումելիի, Փոքր Ասիայի, Բաղեշու, Մշու, Կարնի և այլն մեր թե՛ գյուղացի և թե՛ քաղաքաբնակ ազգայինները, այն ճնշված և հարստահարությանը մեջ մաշված հայերը, որոց մեջ դեռևս պահպանվել է ազգային առանձնությունների կենդանի տարրը, որք կազմում են ազգայնության գլխավոր ուժը։

Նոցա համար պետք է մտածել, նոցա համար պետք է գործել, մեր հույսը նոքա են...

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ

Տաճկաբնակ հայերր մի բախտավոր ներկայի վերա են կանգնած։ Բայց ցավելով պետք է խոստովանվել, որ նոքա յուրյանց դրությունից օգուտ քաղել չգիտեն։ Նոքա ապրում են մի այնպիսի երկրում, ուր տիրող ազգը, թե՛ կրոնքով, թե՛ սովորություններով և թե՛ ազգային այլ հատկություններով, բոլորովին տարբերվում է յուրյանցից։ Նոքա ապրում են մի այնպիսի երկրում, ուր տիրող