Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինե նորո բախտավոր և անբախտ րոպեներին: Օսեփը թեև ինքը ուսում առած մարդ չէ, բայց նա արտասահմանում տեսել է, թե որպես կանայք օգնում են յուրյանց տղամարդներին և հասարակական գործիչներ են դառնում։ Բայց հայ կինը միայն մտածում է բալերի, վեչերների, պիկնիկների և լոտոյի վերա։ Այդպիսի կապիկությունները եվրոպական ձևերի միայն վատ կողմերեն սովորելու, առանց նոցա գիտությանը և ուսմանը մասնակից լինելու, տալիս է Սալոմեին մի դարտակ և վայրիվերո բնավորություն։ Նա փոխադրում է յուր անձի վերա այն, ինչ որ մի ժամանակ նորա տղամարդն էր,— պարզ ասած լինում է մի նոր բռնակալուհի տան մեջ։ Այսպիսի վնասակար և այլանդակ վերանորոգությունը ընտանեկան կյանքի մեջ հիշեցնել է տալիս սրբազան նահապետականությունը, այն անցած, գնացած պարզ և անհոգ օրերը, որոնց երանի տալով միտքն է բերում մամիդա Խախոն, Օսեփի հորաքույրը։ Պառավի հիշողության մեջ զարթնում է ոսկի անցյալը, երբ ամեն մարդ սակավով էր բավականանում, երբ ամեն մարդ գոհ էր յուր վիճակեն և ընտանիքը երջանկություն էր վայելում։

3

Նատոյի, Սալոմեի աղջկա կրթությունը, նորա ուսումը` բոլորովին համապատասխանում է այն շրջանին, որո մեջ զարգանում է նա։ Այստեղ մեք տեսնում եմք այն տխուր պատկերը, որով ներկայանում է մեզ այժմյան կրթված հայ աղջիկը: Նորա մեջ չէ երևում մի հաստատ բան, ամեն ինչ նորա մեջ թեթև, թերի և անկատար է, որպես այն ուսումը և կրթությունը, որը ստացել է նա։ Նա ոչինչ գաղափար չունի յուր գոյության բուն նշանակության մասին, նա անտարբեր է դեպի յուր ազգը և կրոնքը, նա մինչև անգամ ատում է յուր մայրենի լեզուն։ Ամուսնական գաղափարը զարթնում է նորա մեջ բոլորովին դարտակ շարժառիթներից, չինովնիկի կին լինելով մտածում է Նատոն, ավելի հեշտ միջոցներ կունենա կրուժոկ, թատրոն և այլ զվարճությանը տեղերը հաճախելու և ամեն օր մի նոր շիք տալու յուր հագուստին ու զարդարանքներին։ Այդպիսի դարտակ բնավորությունը, որպես է Նատոն, չունի իր մեջ մի կենդանի կապիտալ, որով գրավեր դեպի ինքը փեսաներին, միակ կապիտալը, որով նա կարող էր յուր համար փեսա ընտրել, լինում է արծաթը և այդ նյութի վերա գրվում է նորա ամուսնական կյանքի հիմքը։ Նորա ճակատագիրը