Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստացվում է մին փանահբաթ (15 կոպ.) դարձյալ սարսափելի վճարներ:

Մինչև վերջին տարիները ռուսաց կոնսուլները թղթատարության սուրհանդականոցը տալիս էին վարձով մասնավոր անձինքների, որոնք պարտավորվում էին ամեն տարի մի մասնավոր գումար վճարել կոնսուլին, և մնացած օգուտները յուրյանց գրպանն էին դնում։ Այժմ բոլորը անցել է կոնսուլի ձեռքը։

Ի նկատի ունելով այն սկիզբը, որ ոչ մի օրինավոր պետության մեջ փոստայի հիմնարկությունը չէ լինում մասնավորների շահավոր նպատակների համար, այլ նա ծառայում է ընդհանուրի օգտին, մեք բոլորովին վնասակար ենք տեսնում մի այդպիսի գործողությունը, երբ վաճառականի թղթերը և արծաթի ապահովությունը կախված կլինի մի սուրհանդակի կամայականությունից: Դորա հետևանքն այն է լինում, որ շատ անգամ (որպես հաճախ պատահել է), վաճառականը զրկվում է յուր փողերից,— բավական է միայն, որ սուրհանդակը ասե, թե կողոպտվեցա:

Այդպիսի դեպքերի առաջն առնելու համար, և վաճառականների թե՛ գրավոր և թե՛ դրամական հաղորդակցություններին դյուրություն տալու համար, խիստ անհրաժեշտ կարևորություն կա փոստայի հարակցության Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ։

Ամեն մի պետություն յուր սահմանի մեջ, ինքն յուր կառավարության ներքո ունի փոստայի համակարգություն։ Այդ պատճառավ պատասխանատու է լինում կորուստներին, երբ նոքա ապահովված էին։ Իսկ Պարսկաստանում, որպես մեր ընթերցողը տեսավ, այդպես չէ։ Այնտեղ ոչ միայն կոնսուլները, և ինքը կառավարությունը[1], այլ ամեն մի մասնավոր մարդ կարող Է յուր հատուկ սուրհանդակը ունենալ։

Ինչո՞ւ չպետք է Պարսկաստանը անե միևնույնը, ինչ որ անում են մյուս տերությունները։ Այսինքն արգելե սուրհանդակների նահապետական ձևը, հարթե ճանապարհները, փոստայի երթևեկության հարմարավոր կացուցանե, և Ռուսաստանի հետ հարակցության պայման կապե։

Ռուսաստանը վաղուց է, որ խիստ մոտ հարաբերություններ ունե Պարսկաստանի հետ. այդ հարաբերությունները օրըըստօրե

  1. Կառավարությունը ունի կանոնավոր սուրհանդակի վարչություն Թաբրիզից—Ղազվին—Զանգյան, մինչև Թեհրան, որտեղ ինքը երաշխավոր է լինում հանձնված արծաթի կորստին