Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կորաւ անուն, կորաւ փարան,
Քաղաքս տառցաւ վերհանա,
Խանութներըս պարպըվերան,
Շէն է մենակ հանա։
Հայի ծեռքով` հայի խօրթած
Հինկ-վեց դըպրոց զըրչեցինք,
Մէքատ ալ վօր՝ նօր է պացված,
Անալ զըրչել միտք ունինք։
Մեր վեց ժամի ճամփաները
Փուշ ու տատասկ բուսցուցինք,
Պապենական ժամին սէրը
Մեր սիրտերէն հանեցինք....

Վօ՞ր ազգ կըրցաւ հարուր տարի
Ասխատար պան անելու.
Տահա կեցի՛ր հարուր տարի,
Քախքէս թօզ չէ մընալու: