Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂԱ ԵԻ ՖԻՉԻ


Կառուլ, կուռուլ
Շատ հէռուէն
Արապայի ծան կուքայ,
Չախ էրկինքը թօզ էլլիլ է,
Աս ինչ զարմանք պան կուքայ։
Արապային մէչը աճափ
Թաքաւո՞ր է նըստօղը,
Թաքուհի՞ է, մինի՞ սըթռ է,
Կենեռա՞լ է էկօղը.
Չէնէ՞, խաղնա է զէնկինի,
Քասսան ամուր էրկաթէ,
Մէչը իլինք, վօ՞վ կիտէ քի,
Քանի՞ օսկի արծաթ է։
Տանկո՜ւռ, տունկո՜ւռ էկավ հասաւ,
Թա՜ռս արաւ ու կայնեցաւ
Ու աչքէրուս (հա՜յ, մարըտ լամ)
Պարապ ֆիչի էրեվցաւ։

Աղա՛, տուն ալ թէզ թէզ ծանըտ
Ամուր ամուր կըհանիս.
Աճափ, կասիմ միտքիս մէչը,
Պօշ ֆիչիի՞ կըլմանիս։