Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
 

1885



ԾԿԼԱՅԻՆ ՓԱԼԻԹԻՔԱՆ



Ախ, ինչպէս կուզեմ, վօր սաղ Նախչըւան,
Մէչի մարթիքն ալ խեվ ու խենթ ըլան,
Թէնթէքութինըս տէյէմիշ չանին,
Լըփըրտածներըս ալայը հաւնին.
Ես տայմա սուտ֊խօրթ պաներ պատմէի,
Ու սուտըս պռնօղ հէչ չունենայի.
Մինաս աղաներ շատնային իմ քօվ,
Ինծ տէր էլլէին տայմա քուլաքով,
Ինչպես ան օրը մեր քլուպին մէչը
Ատ սօյ վերչ էղաւ դպրատան վէճը,
Եփօր ուռայով վըրա թափեցանք,
Սուտը խօրդ արինք-տեղերըս նստանք։

Տարին չորս հազար-աղէկ տիլիմ է,
(Իմ պիաթաս ալ ատօր մալիմ է)
Աս ծըկլա հալօքս տըգէտ, չօչամայ,
Ճէպըս ունենամ ես ըստակ նօմայ,-
Ничего себе-գէշ երազներ չին.
Վի՛վաթ եվ բռա՛վօ հալխի կարճ խելքին.
Վօվ վըրաս խօսէ՝ պերանին զարնինք,
Կըրիննը, հօս հօն տանօսներ անինք,
Ամեն տեղ փըռինք-սօխախ ու մէյտան,
Վօր ամենքն ալ ին ծըկլայիս տուշման,-
Ատօր համար վրաս շատ սուտեր կասին,
Փախըլութինե ալ կը պամպասին։

Ասպէս ասպէսով տարիներ կանցնում,
Ազգի լումայով ճէպըս կիլինքցնում.