խանըմ֊խաթուն, Հյուլ ու մյալաք։ Գնա նրա ոտները ջուր արա, խմիր, հա: հա >հա։ Փահ երես ունիս աստծու լույսին մտիկ անելու, փահ, տափը պատառ֊պատառ չի լինում, որ քեզ կուլ տա. փա՜հ, ոտդ դրած տեղն օձ չի բուսնում, որ ջիգյարդ դաղի, կերակուրդ աղու-լեղի չի դառնում, որ սիրտդ ու փորդ կտրտի։ Խայտառակ լինիս աշխարհումս, ինչպես մեր անունը խայտառակեցիրս…
Հացթուխը լսում էր այս կծու և դառն նախատինքը,
չհամարձակվելով նայել խնամիների երեսին։ — Մենք էլ ուրախ էինք, որ ջահիլ, իրուն հարս ենք բերել մեր տուն,— շարունակեց սկեսրի փոխարեն Գյուլնազը, աչքերը դարձնելով դատապարտյալի վրա,- լա'վ ուրախացանք:
Հե՛րիք չէր թոնիր լպստողի ու աներես, անպատկառ
հարբեցողի խնամի դարձանք, հիմա էլ մենք մեր տան մեջ պետք է ուրիշների ցավազար աղջկանը ծառայենք։
Հացթուխը գոգնոցի փեշը բարձրացրեց աչքերի արտասունքը սրբելու։ Հերթը հասավ երրորդ դատավորին։ — Ես կարճ կկապեմ,— ասաց չոփուռ Կարապետը,
ծխախոտի կրակն ուղղելով, — հենց այսօր, հենց հիմա, ա'ռ աղջկադ, տար տունդ։ Մենք ընկնավորներ պահելու գլուխ չունինք։ Դռների մեջ, շեմքի վրա երևաց Մուրադի կերպարանքը:
Նրա դեմքը գունատ էր, շրթունքները դողում էին, երեսի
մկանունքները` ցնցվում։ Կարապետը չնկատեց նրան։ — Ա՛ռ, աղջկադ, ասում եմ կրկնեց նա,— տար տունդ, քոնը լինի ծախած ապրանքդ։ — Ո՞վ է Քեզ դատավոր կարգել,— գոչեց Մուրադը հուզված ձայնով,— ո՞վ է քեզ դատավոր կարգել, որ ուզում ես իմ կնկան իմ տնից դուրս անել։
Ոչ մեկը չէր սպասում, որ նա կպաջտպանի իր կնոջն
այն պահին, երբ այդ կինը խորտակել էր նրա բախտը։ Կարապետը զարմացած նայեց նրա երեսին։ Զառնիշանը չկարողացավ գսպել իր կատաղությունը։ — Մեր ամենի դատավորը աստված է,— դարձավ նա Մուրադին,— բայց ես մայր եմ, չեմ թողնիլ իմ որդուն, որ ցավագարի հետ ապրի: