Դու ետք է այդ դիվահարիր ձեռ քաշես։ Դո՛ւրս հանիր իմ տնից չարին, թող գնա ծնողների մոտ։
— Հենց ա՞յդ էիր ուզում ասել,— հարցրեց Մուրադը,—ուրիշ ասելիք չունի՞ս։
— Ես ունիմ, մեջ մտավ Կարապետը։ — Տասն օր է տնից չես դուրս գալիս, գործերդ մնացել են անտեր, ես մենակ ոչինչ չեմ կարողանում անել։ Թե չես ուզում, որ կոտր ընկնենք, խայտառակվենք, խելքդ գլխիդ հավաքիր, դո՛ւրս եկ տնից։ Կարճ ֊կտրական եմ ասում, եթե այս անգամ էլ խոսքս չես լսիլ, եղբայրդ չեմ, կթքեմ, կհեռանամ։ Ես կնիկ ունիմ, երեխաներ ունիմ, եթե քեզ համար չմտածեմ, նրանց համար- պարտավոր եմ մտածել։
Մինչ Կարապետը խոսում էր, նրա կինը,— Գյուլնազն աչքերը հառել էր Սոնայի վրա և չարախնդությամբ ժպըտում էր։ Նրա դեմքն այնքան ատելի թվաց Մուրադին, որ սա չկարողացավ իրան զսպել և գոչեց.
— Երևի կնիկդ է սովորեցրել քեզ կարճ-կտրական խոսել։ Որ այդպես է, ես էլ իմ վերջին խոսքն կասեմ. ինչ ուզում ես, կարող ես անել, ես իմ կնոջից բաժանվողը չեմ, թեկուզ կոտր ընկնենք ու խայտառակվենք քաղաքում։
— Դա վերջին խո՞սքդ է,— հարցրեց Կարապետը։
— Վերջին խոսքս է։
— Լավ։ Մենք էլ մեր ասածը կանենք։
Ասաց Կարապետն և երեսը խստորեն ետ դարձնելով հեռացավ։ Երեք օր անցած` իր մոր միջոցով կրկնեց նույն սպառնալիքը և Մուրադից ստացավ միևնույն պատասխանը։ Մնում էր, որ նա իր խոսքը կատարի, բայց այդ էլ շատ դյուրին չէր։ Նախ, պառավ Զառնիշանը ավելի կհամաձայնվեր ինքն երկու կտոր լինել, քան թե տեսնել իր երկու որդիներին միմյանցից բաժանված։ Երկրորդ, Կարապետը բացի այն, որ առանց Մուրադի անթև էր զգում իրան, սիրում էր և խղճում էր նրան: Նա տեսնում էր, որ օր֊օրի վրա Մուրադն ընկճվում է վշտի ծանրության ներքո և անկեղծ սրտով ուզում էր նրան փրկել: Նա համոզված էր, որ եթե այդպես շարունակվի։ — Մուրադը կխելագարվի։ Գիժ-Դանելի