Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հագեցնում չուր անխտրական կոկորդը։ Առաքինութունն ապականվել է գարշելի մեղսագործությամբ։

«Եվ ո՞վ է մեղավորը»:

—Միակ զավակի սիրող հայրը։

«Անարգվածն ումի՞ց պիտի պահանջի յուր վրեժը»։

—Հորից և միմիայն յուր հարազատ ծնողից։

Բայց նա դեռ սիրում է այդ բռնակալին, դեռ կարողանում է ներել նրա այդ ծանր հանցանքը։ Առաքինությո՞ւն է այդ արդյոք, թե՞ կնոջ դարավոր ստրկության արգասիք։- Ստրկություն, որ կրավորական արարածի մեջ ոչնչացրել է ամեն մի ինքնակամություն։

Զարհուրելի է մարդկային հակասությունը։- Այդ բռնակալը դեռ համարձակվում է ուրիշներին դատապարտել, գեռ հավակնություն անի առաքինի և բարոյական մարդ ձևանալ։ Նա դեռ բողոքում է մարդկության դեմ, մրոտում է մի ամբողջ ժողովրդի անունը, թե սա խլում է նրա հանդը ստությունը, թունավորում է նրա գոյությունը։ Կեղծ ազատամտություն։ Սո՛ւտ են նրա հայրական զգացմունքները, ծնողի սերը մի մաքուր դիմակ է այլանդակ բարբարոսությունը սքողելու համար։

Իսկ ա՞յժմ… ա՞յժմ ինչ է ուզում նա յուր հայրական կամքով անբախտացրած արարածից: Մի՞թե մի ձեռով տված վերքը կամենում է մյուս ձեռով բուժել։ Եվ ի՞նչ դեղերով։ - Աշխարհի ունայն շուքը օտար երկրներ ում նրա ցույց տալո՞վ։ Մի՞թե նա այնքան միամիտ է, որ կարծում է, թե մի երիտասարդ կնոջ ամայի սիրտը կարող է լիանալ կյանքի լոկ արտաքին շքեղությունները տեսնելով։ Ո՛չ, ո՛չ, հագար անգամ ոչ։ Կենդանի մատաղ սիրտը մի երաժշտական գործիք չէ, որ հնչի այն եղանակն, ինչ որ կամենում է մի ուրիշի կամքը, լինի այդ ուրիշը հարազատ հայր և տասն անգամ ավելի սիրող հայր։ Այդ հակառակ է բնությանը։

Ծերունին բռնակալ է։

— Բռնակալ է, բայց ի՞նձ ինչդոչեց հանկարծ Ռոստամյանը, ծանրացած գլուխը բարձի վրայից բարձրացնելով և աջ ձեռը ճակատին դնելով։

Եվ ճշմարիտ, նա ո՞վ է, ի՞նչ իրավունքով է դատապարտում