Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեստ, մաքուր, անմեղ։ Ճահիճը լիքն է կռնչող գորտերով: Վարվառեն փակում էր ականջները, որ նրանց անախորժ ձայնը չլսի։ Գորտերը դուրս են գալիս ճահճի միջից, փաթաթվում են նրա ոտներին, մաքուր հագուստի փեշերին: Ռոստամյանը նայում է հեռվից զարհուրանքով։ Նա գիտե, որ երազ է, ուզում է զարթնել... և զարթնում է։ Ո՞րտեղ է նա։- Յուր սենյակում, յուր անկողնակալի վրա պառկած: Ւսկ այն կոլորակ դեղնագույն շրջանը կանթեղի լուսո ցոլացումն է։

Նա դարձյալ աչքերը փակում է, և դարձյալ նա կանգնած է ճահճի մոտ։ Նա տեսնում է Վարվառեին, գլխիկոր` մոտենում է նրան, գրկում է, որ ճահճից հեռացնի։ Այս անգամ նա յուր հետևից լսում է Մինաս Կիրիլլիչի ձայնը։ Նա կրկին սթափվում է երազից, աչքերը բաց է անում…

Ցերեկվա լույսն արդեն թափանցել էր ներս։

— Սամովարը բերել եմ,- լսեց նա մի ծանոթ ձայն, - թողեք, ձեր կոշիկները հանեմ, որ սրբեմ։

— Դա Պետրեն էր, որ թեքվում էր Ռոստամյանի կոշիկները հանելու։ Ռոստամյանը նայեց նրա վրա և նոր միայն նկատեց, որ հագուստով էր քնել։ Նրան թվաց, որ Պետրեն ծիծաղում է յուր մտքում իրան։ Եվ, արդարև, Ռոստամյանը չէր սխալվում...

V

— Բավական է ինչքան քաղաքից քաղաք, երկրից երկիր թափառեցինք, սիրելի Վարիա, բավական է։ Պետք է, որ մոռանաս անցած գնացած բաները։ Դու գիտես, որ աշխարհիս երեսին, բացի քեզանից, ուրիշ մխիթարություն չունի: Տեսնո՞ւմ ես իմ գլխի մազերը. ես, փառք աստուծո, այնքան էլ ծեր չեմ, բայց ահա՛, նայի՞ր և տես, թե վերջին երկու տարվա մեջ ինչպես ճերմակել են։ Հիսունուհինգ տարիս պիտի լրանա հունիսի քսանումեկին, բայց տեսնողը կարծում է որ յոթանասունուհինգից ավելի եմ։ Ւ՞նչ է պատճառը։- Ցավերս, և բոլոր ցավերիս մեջ - դու, քո հոգսը։ Սկսած տասնութ տարեկանից, մինչև երեսունուհինգ տարեկան հասակ աղքատություն եմ քաշել, բայց ոչինչ, ես էլի ժամանակի