Մինչև ծառան պատվերը կկատարեր, նա, արմունկները սեղանին հենած, ծանրացած գլուխը ձեռներով բռնած, մտածում էր յուր արարմունքի մասին:
Անսպասելի՜ անցք... ո՛չ, բախտավոր եղելություն: Ի՞նչպես հանկարծ տեղի ունեցավ այն: Միթե Ռոստամյանն այդ մտադրոթյունն ունե՞ր, երբ գնում էր Վարվառեի մոտ: Ո՛չ. նրան ձգում էր Վարվառեին տեսնելու ցանկությունը։ Բայց ինչո՞ւ համար, ինչո՞ւ դարձյալ ինքնախաբեությամբ պարապել. չէ՞ որ վերջ ի վերջո ամեն ինչ պիտի պարզվեր, չէ՞ որ նրա համար այլևս անտանելի էր դարձել անորոշ դրությունը։ Ուրեմն, կատարվեց այն, ինչ որ վաղ թե ուշ պիտի կատարվեր...
Այժմ գեթ փարատվեցին նրա կասկածները — Վարվառեն սիրում է նրան։ Բայց չէ՞ որ նույն Վարվառեն նրա առջև բաց արավ և՛ այն խոչընդոտները — հոր ինքնասիրությունը, մարդկային օրենքներն և կրոնի կանոնները։ Ո՞րն ընտրել — արհամարհա՞նքն, անե՞ծքն, ատելությո՞ւը, թե՞ մշտնջենական հոգեկան ծանր, մաշող վիշտը, կենդանի մահը, բարոյական ոչնչությունը։
Այստեղ Ռոստամյանի մտքերը շփոթվեցին։ Նա մոռացավ իրան և սկսեց մտածել միմիայն Վարվառեի մասին։ Միթե կարելի՞ է մի կնոջից պահանջել այնչափ քաջություն... միթե սերը կարո՞ղ է Վարվառեին ստիպել, որ նա մի այնպիսի ծանր զոհաբերություն անի — զրկվի հոր սիրուց, ենթարկվի նրա հավիտենական անեծքին, հասարակության նախատինքին, ծաղրին և ատելությանը։ «Հայրս չի կարող տանել այդ ծանր հարվածը, նա շատ է սիրում ինձ», ասաց Վարվառեն:
Սիրո՞ւմ է. ի՞նչ մի բռնակալական սեր է այդ. ի՞նչ սեր է, որ հանուն մի անբախտ և թշվառ կապի, դրդում է հարազատ հորն իսպառ ոչնչացնել յուր միակ գստեր կյանքը։ Ո՛չ, այդ — մոլեռանդ հոր եսամոլություն է, մի եսամոլություն, որ, սակայն, ծնողական սիրո անունով թունավորում է զավակի գոյությունը։ Մինաս Կիրիլլիչը սիրում է ինքն իրան, յուր հանգստությունն, և ո՛չ երբեք Վարվառեին։
Սպասավորն արդեն բերել էր նրա պահանջածը։ Նա մի
431