Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ահա, ես էլ եկա, բարով Նատալիա Պետրովնա,— գոչեց նա, ուրախ և զվարթ դեմքով ներս մտնելով,— Կատո՛, քեֆ արա, ամառանոցը վարձեցի Բորժոմում, կամքդ կատարվեց, այս ամառ այնտեղ ենք անցկացնում։ Նատալիա Պետրովնա, դուք էլ պետք է գաք մեզ հետ։

— Վարձեցի՜ր,— գոչեց Կատոն զայրացած,— քեզ ո՞վ ասաց, որ այդպես շտապես, կարելի է, ես Բորժոմ չէի ուզում գնալ, մի ուրիշ տեղ էի գնալու։

— Հեր օրհնած, խոմ ինքդ ասացիր, որ Բորժոմում պիտի ապրենք այս ամառ։

— Ասացի, բայց չասացի որ իսկույն վազես ու վարձես ապրիլ ամսին։ Այս տարի Բորժոմ գնացողներից շատերն ուրիշ տեղեր են գնալու։ Եթե նրանք չգնան, ինչի՞ս է պետք Բորժոմը։

— Դե լավ, մեկը կգնա, մի ուրիշը կգա, մեր ինչ գործն է, մենք ամառանոց ենք գնում, խոմ մարդ տեսնելու չենք գնում։ Նատալիա Պետրովնան, որ այս խոսակցության ժամանակ լուռ նայում էր մերթ աղջկա, մերթ փեսայի երեսին, գլխով հավանական նշան արավ վերջինին։

— Դու ինձ այն ասա, վարձել ու վերջացրե՞լ ես, փող տվե՞լ ես այս գլխից,— հարցրեց Կատոն։

— Ամառանոցը Մախսուդովինն է, Մախսուդովն էլ իմ բարեկամն է, մեր խոսքը խոսք է, հետ չենք կանգնիլ։

— Նո՛ւ, ուրեմն, եթե չուզեցի — չենք գնալ, պրծավ, գնաց։ Հիմա դու ինձ ասա, հենց դրա համա՞ր ես հետևիցս վազել, եկել, թե՞ ուրիշ գործ ունիս։

— Ուրիշ էլ ի՞նչ գործ, առաջին անգամ քեզ Բորժոմ եմ տանում, քի՞չ բան է։

— Ո՞վ է ասում, որ մեծ բան չէ,— ասաց Կատոն հեգնորեն,— բայց, ների՛ր, այժմ ես Բորժոմիդ համար մտածելու գլուխ չունիմ։ Դու նստիր մամայի մոտ, ես իսկույն կգամ։

— Ո՞ւր ես գնում,— հարցրեց Լազար Մակարիչը զարմացած։

— Վաղը երգչուհի Սալավեևան գնում է, այսօր նա գալու է

445