Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոն բժիշկ, այնտեղ աստված, այստեղ դուք,— ասաց նա, նախ ձեռր բարձրացնելով դեպի վեր և ապա ցույց տալով սենյակի հատակը,— ասացե՛ք, հույս կա՞, թե՞ ոչ։

Այս վճռական հարցը բժիշկ Միրզախանյանցին նեղը գցեց, շփոթեցրեց։ Նա աջ ձեռով բռնեց երկճյուղ միրուքի ծայրն և, ձախ ձեռը կողքին հենելով, քանի մի վայրկյան լուռ նայեց սենյակի հատակին։
Դա մի կասկածավոր և խորհրդավոր լռություն էր։ Ծերունին իսկույն նախազգաց, թե բժիշկն եթե խոսեր, ինչ պիտի ասեր։
— Բժիշկ, խնդրում եմ, առանց ուշացնելու, հրավիրեցե՛ք մի քանի այլ բժիշկներ խորհրդակցելու համար։
— Ախ, դուք կոնսիլիո՞ւմ եք ուղում. լավ, եթե կամենում եք, հրավիրեցե՛ք,— պատասխանեց բժիշկ Միրզախանյանցն և, գլուխը ծռելով դեպի աջ ուսն, ավելացրեց,— իմ կողմից ոչինչ արգելք չկա։
— Անվանեցե՛ք, խնդրեմ, այն բժիշկներին, որոնց կարելի է հրավիրել։
Միրզախանյանցը հիշեց յուր արհեստակիցներից երեքի անուններն և, անմիջապես գրելով նրանց հասցեները, տվեց Մինաս Կիրիլլիչին։
— Իսկ Միսկարյանցին չհրավիրե՞,— ասաց ծերունին, տեսնելով, որ ցուցակի մեջ չկա այն բժշկի անունը, սրի մասին նա շատ գովասանք էր լսել:
— Նա կոպիտ է։
— Բայց հասկացող է, ասում են։
— Նրա հասկացողության չափը մեզ բժիշկներիս է հայտնի։ Ամբոխը կույր է...
Այսուամենայնիվ. Մինաս Կիրիլլիչը պնդեց, որ անպատճառ Միսկարյանցը հրավիրվի, գեթ այն հիման վրա, որ սկզբում նա է գարմանել Վարվառեին։
— Ձեր կամքն է, պարոն Քիրիշչիև, հրավիրեցեք, ում կամենում եք,— պատասխանեց բժիշկ Միրզախանյանցն և շտապով, բարկացած, դուրս եկավ ու գնաց հիվանդի մոտ. Հետևյալ որն առավոտյան տասը ժամին, հիվանդին