Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հերթով քննելուց հետո, կայացավ հինդ բժիշկների համախորհուրդը։ Ներկա էր և բժիշկ Միսկարյանցը, հակառակ Միրզախանյանցի ցանկության։

Այդ ժամանակ Մինաս Կիրիլլիչը նստաձ էր Վարվառեի մահճակալի մոտ։ Լուսադեմին հիվանդը մի քանի ժամ ննջել էր. տաքությունն այժմ թեթև էր և հիվանդի ուշքն էլ վրան։ Նա, հոր օգնությամբ, կաթն էր խմում։

Համախորհուրդը բավական երկար տևեց։ Ծերուհին անհամբեր սպասում էր դիտության վերջին դատավճռին։ Նա, որի հույսը դստեր առողջանալու վերաբերմամբ բոլորովին սպառվել էր, բժիշկներին տեսնելով, կրկին լեցվեց խաբուսիկ հույսերով: Այո, զուր չեն վիճաբանում գիտնականներն այդքան երկար միջոց, եթե հիվանդի դրությունն անհուսալի լիներ, նրանք ապարդյուն ժամանակ չէին կորցնիլ... Անպատճառ, անպատճառ նրանք կփրկեն Վարվառեի կյանքը։

Եվ նա ստեպ ականջ էր դնում դեպի առանձնասենյակ, ուսկից թույլ կերպով լսվում էին վիճաբանողների ձայները:

Վերջապես, համախորհուրդն ավարտվեց: Ամենից առաջ դուրս եկավ Միսկարյանցր։ Նրա հետևից դուրս եկան նաև մյուսները, ապա, Միրզախանյանցր, հուզված, այլայլված դեմքով, ականջների ծայրերր կարմրած։

Ծերունին ընդառաջ վազեց և, սեղանատանը հանդիպելով բժիշկներին, ձեռներր առաջ պարզած, դողդոջուն ձայնով հարցրեց, արդյոք, փրկության միջոց մնում է։ Բոլորը տատանվելով նայեցին միմյանց երեսին, բացի Միսկարյանցիր, որ այսպիսի դեպքերում ճշմարտությունը թաքցնելու խոհեմությունից զուրկ էր։

— Բժշկականությունը տկար է աստուծո կամքի առաջ,— ասաց նա դրական եղանակով,— դեղերն այսուհետև ավելորդ են, մնում է միայն, որ հիվանդին հանգիստ թողնեք։

Արտասանեց այս սարսափելի խոսքերն անդութ բժիկը և իսկույն դարս գնաց սենյակից, գյովսը թեթև շարժելով դեպի ծերունու կողմը, իսկ յուր արհեստակիցների վրա ձգելով արհամարհական հայացք: